o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն՝ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի»

24.02.2020 23:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն՝ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի»

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը եւ սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։ Դրա արդյունքում սկիզբ դրվեց եւ մինչեւ օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետեւանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը։ Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաեւ քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետեւաբար այն չի նպաստում երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լինելով միակ այլընտրանքային, գաղափարական, ընդդիմադիր ուժը եւ ունենալով Հայաստանի ապագայի հստակ տեսլականը, պատրաստ է իր ողջ ուժն ու եռանդը ներդնել ժողովրդի շահերից բխող սահմանադրության կայացմանը։ Ներքաղաքական զարգացումների այս փուլում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն, չմասնակցելով գործնթացին եւ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի»:

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА