o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զուգարան գնալուց հետո մարդկանց միայն 70 տոկոսն է ձեռքերը լվանում, եւ միայն յուրաքանչյուր երկրորդն է դա ճիշտ անում

24.02.2020 20:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Զուգարան գնալուց հետո մարդկանց միայն 70 տոկոսն է ձեռքերը լվանում, եւ միայն յուրաքանչյուր երկրորդն է դա ճիշտ անում

Զուգարան գնալուց հետո ձեռքերը լվանում մարդկանց 70 տոկոսից ոչ ավելին, եւ նրանցից միայն յուրաքանչյուր երկրորդն է դա ճիշտ անում: Այս մասին հայտնում են Կիպրոսի համալսարանի եւ Մասաչուեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձավ 921, ունենք մահվան 10 դեպք

Science Alert-ը հայտնում է, որ հիգիենայի կանոնների անտեսումը կարող է վարակիչ հիվանդությունների ոչ մեծ բռնկումն արագ վերածել համաշխարհային համավարակի: Օրինակ՝ եթե օդանավակայաններում գտնվող մարդիկ ձեռքերն ավելի լավ լվանային, նոր կորոնավիրուսի բռնկումն ավելի փոքրածավալ կլիներ:

Փորձագետների խոսքով՝ եթե օդանավակայաններում ցանկացած պահի ստուգեն մարդկանց ձեռքերի մաքրությունը, ապա մաքուր կլինեն միայն յուրաքանչյուր հինգերորդի ձեռքերը (վերջին ժամվա ընթացքում ձեռքերը օճառով եւ ջրով լվացել են նվազագույնը 15 վայրկյան):

Խնդիրն այն է, որ մարդիկ օդանավակայաններում բազմաթիվ իրերի են ձեռք տալիս, ինչը բերում է խաչաձեւ վարակման: Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ եթե աշխարհի բոլոր օդանավակայաններում ձեռքերի մաքրության ցուցանիշը 20 տոկոսից մինչեւ 30 տոկոս մեծացվի, գործնականում ցանկացած վարակիչ հիվանդություն (պոտենցիալ բռնկում) ավելի քիչ ազդեցություն կունենա (ազդեցության աստիճանը 24 տոկոսով կնվազի):

Աշխարհի բոլոր օդանավակայաններում ձեռքերի մաքրության ցուցանիշի մինչեւ 60 տոկոս մեծացումը ազդեցությունը կնվազեցնի 69 տոկոսով: Նույնիսկ եթե ձեռքերը լվանալու ցուցանիշն աճի միայն 10 խոշոր օդանավակայաններում, հիվանդության տարածման աստիճանը կկրճատվի 45 տոկոսից մինչեւ 37 տոկոս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА