o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը խոսել է Իդլիբի հարցով Թուրքիայի հետ բանակցություններից ունեցած սպասելիքների մասին

24.02.2020 19:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովը խոսել է Իդլիբի հարցով Թուրքիայի հետ բանակցություններից ունեցած սպասելիքների մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով Թուրքիայի հետ սպասվող խորհրդակցությունների ժամանակ կհաջողվի պայմանավորվել այն հարցի շուրջ, որ Իդլիբում ահաբեկիչներն այլևս «տեր» չլինեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ինչ էր թաքցնում Նիկոլը հայակական ավիացիայի Աֆրիկայում զենք վաճառելուց խոսելիս

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ` մենք հակազդելու ենք ահաբեկիչներին արդարացնելու բոլոր փորձերին, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված են որպես այդպիսին: Այդ իսկ պատճառով հուսով եմ, որ դիվանագետների և անվտանգության ծառայությունների մասնակցությամբ մեր և թուրք զինվորականների շփումները դրական ավարտ կունենան, և մենք ի վերջո կկարողանանք այնպես անել, որ ահաբեկիչները տեր չլինեն Սիրիայի Արաբական Հանրապետության այդ հատվածում, և ընդհանրապես նրանք այլևս ոչ մի տեղ չպետք է տեր լինեն»,- հայտարարել է Լավրովն իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА