o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կադիրովը Ստալինին «անիծյալ» է անվանել

24.02.2020 18:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կադիրովը Ստալինին «անիծյալ» է անվանել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը փետրվարի 23-ին` 1944 թվականին չեչենների և ինգուշների` Ղազախստան և Սիբիր արտաքսման տարելիցի օրը հայտարարել է, որ խորհրդային իշխանությունների այդ գործողությունները բռնաճնշում էին: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը:

National Interest-ը ռուսական Տ-95 տանկը ՆԱՏՕ-ի համար «մղձավանջ» է անվանել

«Անիծյալ Իոսիֆ Ստալինի հրամանով ժողովուրդները ենթարկվել են դաժան և անմարդկային բռնաճնշումների»,-հայտարարել է Կադիրովը:

Նա հավելել է, որ այդ պահից ի վեր անցած տարիների ընթացքում նման քայլերի համար ոչ մի պատճառ չի հայտնաբերվել:

Կադիրովը նշել է, որ նացիստների հետ համագործակցության մեղադրանքներն ամբողջովին անհիմն են, ինչն ապացուցվում է այն փաստով, որ «մեր հողից ոչ մի քառակուսի մետր չի նվաճվել»: Չեչեն առաջնորդը հիշեցրել է, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 50 000 չեչեն, հանրապետությունն էլ ավելի քան 20 000 կամավոր է ուղարկել պատերազմ:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА