o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի

24.02.2020 09:52 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է ria.ru-ն:

Լոս Անջելեսում ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները չեղարկվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 77 հազար 150 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ 49 հազար 824 մարդ վարակակիրներ են (9 հազար 915 մարդ ծանր վիճակում է), 24 հազար 734 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2592-ը մահացել են»,-ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 409 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1846 մարդ, մահացել է 150 մարդ, գրանցվել է ևս 620 դեպք՝ կորոնավիրուսի կասկածով:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ  Հայաստանում  կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА