o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանում ՄիԳ-29Կ է ընկել

23.02.2020 22:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանում ՄիԳ-29Կ է ընկել

Հնդկաստանի Գոա նահանգում վթարի է ենթարկվել ՄիԳ-29Կ ինքնաթիռը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ի առավոտյան վարժական թռիչքի ժամանակ, հաղորդում է РИА Новости -ն՝ հղում անելով Հնդկաստանի ՌԾՈՒ-ին:

Ինքնաթիռի օդաչուն ողջ է մնացել, նա հասցրել է կատապուլտի միջոցով դուրս նետվել: Ավերածությունների մասին չի հաղորդվում։ Պատճառները դեռ չեն ասվել:

DW. Համավարակի խրոնիկա. Նավթի գինն ընկել է մինչեւ 2002 թվականի մակարդակ

2019-ի նոյեմբերին Գոայում եւս մեկ վթար էր տեղի ունեցել։  Այդ ժամանակ կործանիչի մոտ շարժիչը բռնկվել էր թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռն ընկել էր դաշտում, զոհեր չեն եղել:

ՄիԳ-29 - ն առաջին անգամ օդ է բարձրացել 1977 թվականի հոկտեմբերին ։  2019 թվականի փետրվարին ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը հայտնել էր, որ Հնդկաստանը խնդրել է Ռուսաստանին ապահովել չորրորդ սերնդի ՄիԳ-29Կ եւ ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչների «ավելի բարձր հուսալիությունը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА