o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով

23.02.2020 18:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով

Մեծ Բրիտանիայում փետրվարի 20-ին շրջանառության մեջ է դրվել սինթետիկ պոլիմերներից նոր թղթադրամ՝ 20 ֆունտ (25,9 դոլար) անվանական արժեքով, որի վրա պատկերված է բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թյոռները (1775 – 1851 թվականներ): Այն փոխարինել է անգլիացի տնտեսագետ եւ հրապարակախոս Ադամ Սմիթի պատկերով թղթադրամին, հայտնել է Անգլիայի բանկը, որը կատարում է Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի գործառույթները:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2019 թ.-ին կազմել է մոտ 315 մլրդ դրամ

Նոր թղթադրամը դարձել է երրորդը, որը Միացյալ Թագավորությունում պատրաստվել է դիմացկուն պոլիմերներից, 5-ֆունտանոց (2016 թվական)՝ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965 թվականներ) դիմանկարով, եւ 10-ֆունտանոց (2017 թվական)՝ գրող Ջեյն Օսթինի (1775 – 1817 թվականներ) պատկերով թղթադրամներից հետո: «Պոլիմերներից 20-ֆունտանոց թղթադրամի պատրաստումը կարեւոր քայլ առաջ է դրամանիշների կեղծման դեմ պայքարում»,- հայտարարել է Անգլիայի բանկի գլխավոր գանձապահ Սառա Ջոնը: Այժմ շարունակում է շրջանառության մեջ գտնվել 20 ֆունտ անվանական արժեքով շուրջ 2 մլիարդ թղթադրամ՝ բամբակե հիմքով: Նոր դրամանիշը, կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն՝ ամենապաշտպանվածն է Անգլիայի բանկի կողմից երբեւէ թողարկված թղթադրամներից՝ երկգույն պոլիգրաֆիական նրբաթիթեղով եւ հոլոգրամով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА