o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ

23.02.2020 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 10 տարեկան տղայի նկատմամբ` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Դեպքը տեղի է ունեցել Աբովյանում` նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին:

Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե

Նախնական քննության տվյալներով` առաջին անգամ տղամարդը երեխայի հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել 2019թ. մայիսին` փորձելով անառակաբարո գործողություններ կատարել, բայց չի կարողացել իր կամքից անկախ պատճառներով, իսկ երկրորդ անգամ արդեն` նույն տարբա հունիսի սկզբներին, նույն երեխայի հանդեպ իրականացրել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, ու այն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. Գործը մակագրվել է դատավոր Հովհաննես Ավագյանին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА