o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի»

22.02.2020 21:48 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։

ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը

Քոչարյան. «Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի

Լևոն Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանությունը սկզբում փորձեց համոզել ՍԴ դատավորներին, որ հրաժարական ներկայացնեն, և դա, ըստ նրա, սկսվեց ինչ–որ պահից, որովհետև սկզբում խնդիր չկար, բայց հետո դատավորների նկատմամբ ճնշումներն ակտիվացան։

«Տեսնելով, որ նրանք չեն համաձայնվում, իրենց ուզածը չեն անում, դիմեցին նման քայլի, որն ինքին աբսուրդ է` հետ գնալ և անցումային դրույթ փոխել, որը սպառված է, այսինքն` արդեն աշխատել է։ Իշխանությունը սկսել է հակաօրինական, հակաիրավական գործընթաց, որի միակ նպատակը ՍԴ–ում սեփական մարդկանց ունենալն է, որպեսզի հետագայում ցանկացած որոշում կարողանան այնտեղ անցկացնել, հետևաբար ոչ մի կերպ չենք մասնակցում այդ գործընթացին»,– ասաց նա։

Քոչարյանի խոսքով` փորձ է արվում իրավաբաններից ձևավորված «Ոչ»–ի նախաձեռնող խմբին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն նման բան իրականում չկա, և «Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի։

«Ավելին, եթե նայեք «Ոչ»–ի ցուցակի առաջին տասնյակին, այնտեղ կտեսնեք իրավաբանների, որոնք նախկինում եղել են հենց Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների դատապաշտպանները»,– նշեց ՀՀ երկրորդ նախագահի որդին։

Նրա հավաստմամբ` իրենք որևէ մասնակցություն չունեն այդ ամենին։ 

Հիշեցնենք` Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացնի 3 մլրդ 447 մլն դրամ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА