o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

22.02.2020 15:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Իրանում կայացած  խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքեր են անցել խորհրդարան: Ըստ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածու Արա Շահվերդյանի շտաբի պետ Րաֆֆի Փիրումյանի, քվեների ստացման ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արա Շահվերդյանը: «Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, ով հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես, որ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը: Երկրորդ փուլ անցկացվելու են այն ընտրատարածքներում, որտեղ որևէ թեկնածու 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել»,-«Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Փիրումյանը: 

Չեմ կարող բացառել, որ դա ինչ-որ մեկի ձեռքի սեւ գործն է եղել. տպավորությունս անյպիսին է, որ ՀԱՆՑԱՆՔ կատարողը՝ ջարդի ու վայրագության մարմաջով է տառապել…

Րաֆֆի Փիրումյանը նաեւ տեղեկացրել է, որ Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:   

Ըստ աղբյուրի, Իրանում փետրվարի 21-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է եղել, որից 30 միլիոնը տղամարդիկ էին, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը՝ 3 միլիոն: Իրանի Մեջլիսն ունի 290 տեղ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА