o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկայի բանտերից մեկում վիճաբանությունը վերածվել է մասսայական ծեծկռտուքի. կա 2 զոհ և շուրջ 25 վիրավոր

22.02.2020 13:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայի բանտերից մեկում վիճաբանությունը վերածվել է մասսայական ծեծկռտուքի. կա 2 զոհ և շուրջ 25 վիրավոր

Մեքսիկայի Տաբասկո նահանգի բանտերից մեկում ուրբաթ գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել բանտարկյալների միջև, որն այնուհետև վերածվել է մասսայական ծեծռտուքի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով Jornada-ին, մահացել է 2 բանտարկյալ, ևս 25-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Կրակոցներ Ջավախքում․ հայազգի պատգամավորների միջև երկար տարիների անձնական թշնամանքը վերածվել է կրակոցների

Նշվում է, որ կալանավայրի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել կանխել խռովությունը և հեռացել են դեպքի վայրից` մինչ ուժային այլ կառույցների աշխատակիցների ժամանումը: Նշվում է նաև, որ ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, մյուս բանտարկյալները բժշկական օգնություն ստացել են տեղում:

Նահանգի իշխանության մամուլի քարտուղարը լրագրողներին ասել է, որ իրավապահ մարմինները կեսգիշերին իրենց վերահսկողության տակ են վերցրել հաստատությունում տիրող իրավիճակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА