o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լևանդովսկին շրջանցեց Հայնկեսի ցուցանիշը

22.02.2020 12:45 ՍՊՈՐՏ
Լևանդովսկին շրջանցեց Հայնկեսի ցուցանիշը

Ուրբաթ՝ փետրվարի 21-ին, «Բավարիան» խաղավերջում կորզեց հաղթանակը «Պադերբորնից»՝ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում: Հանդիպումը, որն անցկացվեց Մյունխենում, ավարտվեց 3:2 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:

Ռոբերտ Լևանդովսկին՝ Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ

Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Այժմ նա Բունդեսլիգայում անցկացրած տնային խաղերում ունի 135 գոլ: Սա հնարավորություն տվեց լեհ հարձակվողին շրջանցել Յուպպ Հայնկեսին, որը նախկինում զբաղեցնում էր չորրորդ տեղը, այս ցուցանիշով:

Լևանդովսկու հաջորդ նպատակը Մանֆրեդ Բուրգսմլերի (141) դիրքն է: Ռեկորդակիրը Գերդ Մյուլերն է ՝ 250 գոլ: Երկրորդ տեղում է Կլաուս Ֆիշերը (151):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА