o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են»․ «Փաստ»

22.02.2020 10:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհ են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ:

Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության․ «Փաստ»

Ո՛չ աշխատանքի արդյունավետությունը, ո՛չ իրական, շոշափելի արդյունքները փաստացի առաջնային չեն դառնում: Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ «ասֆալտին փռելով», մի քիչ «պատերին ծեփելով», մի քիչ «դուրսպրծուկային» կարգի գնահատականներով և այլն:

Հասկանալի է, որ առաջիկա հանրաքվեն էլ նման «տեսարանների» պակաս չի ունենալու, միայն հետաքրքիր էր, թե ինչպես են սկսելու քարոզչությունը: Իսկ քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով»:

Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն են»: Այնպես որ, մեր հանրությունը կարող է պատրաստ լինել, որ մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու. գուցե ոչ ամենօրյա ռեժիմով, բայց պարբերաբար կտեսնենք: Ուրեմն, պարզապես մնում է միայն նյարդերն ամուր պահել…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА