o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ԱՍՖԱԼՏԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԱՆՏԵՂԻ Է

21.02.2020 22:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ԱՍՖԱԼՏԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԱՆՏԵՂԻ Է

Ինչպես հայտնի է, Նիկոլի մտքի թռիչքը` իր  հանցավոր հանրաքվեի քարոզելու վերաբերյալ, ավելին չանցավ, քան` ասֆալտը: Դե, բնական է, ասֆալտը հավանաբար իր սիրած երեւույթն է` մե՛կ ասֆալտին է փռում, մե՛կ «աննախադեպ» ասֆալտ է փռում, մի խոսքով, ով ինչի մասին կխոսի, Նիկոլը` ասֆալտի:

ՄԻ° ՄԵՂԱԴՐԵՔ ՆԻԿՈԼԻՆ, ՆԱ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է

Բայց արի ու տես, որ համեմատությունն անհաջող էր, քանի որ ամբողջ հանրապետությունում ասֆալտը քարուքանդ եղած է: Եվ Նիկոլին համապատասխանում է ոչ թե այն հարթ ու գեղեցիկ ասֆալտը, այլ հենց` դարուփոսը: Երեւանի գրեթե բոլոր փողոցների ասֆալտը քայքայվել է, իսկ Հրաչյա Քոչարի փողոցը արդեն մեկ շաբաթ է խցանվում է` մի հսկայական փոսի պատճառով: Գրեթե անանցանելի է դարձել դեպի Խարբերդի ամառանոցներ, թաղամաս տանող ճանապարհը: Այսպես կարելի է անվերջ թվարկել, էլ չասած` Երեւան-Գյումրի մայրուղու մասին, որը հենց Նիկոլի նշած «ոչ»-ին համապատասխան է: Միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհներն էլ ավելի սարսափելի վիճակում են: Ի դեպ, Նիկոլի պատկերված քանդված ճանապարհը այսօրվա իրականությունն է` Եղեգնաձոր-Գորիս հատվածում: Ընդ որում, քայքայված են նաեւ ընդամենը 4-5 ամիս առաջ իբր նորոգված ճանապարհները, իսկ գծանշումը դրանց վրա ջնջվեց հենց առաջին ձյունից հետո` չդիմանալով տեղ-տեղ, նույնիսկ երկու ամիս: Ասում են, որ պատկերված «այո»-ն եւ «ոչ»-ը նույն Նիկոլի նորոգած ճամփան է աշնանը ու հիմա` ձնհալից հետո: Այնպես որ, Նիկոլը ասֆալտին փռել կարողում է, սակայն ասֆալտ փռել նրան չի հաջողվում: Եվ իր ու քաղաքապետի պարագայում  կարելի է խոսել ասֆալտ ուտելու մասին: Իսկ Նիկոլի քարոզչական հնարքը հավանաբար իր դեմ է աշխատում, որովհետեւ քայքայված ճանապարհը ասոցացվում է հենց Նիկոլի իշխանության հետ: Վերջին օրերին շարունակաբար խմբագրության ստացած վարորդների ահազանգերը եւս հուշում են, որ ներկայիս փոսապատ Երեւանը ոչ թե հալյուցինացիա է, այլ՝ տխուր իրողություն: Ինչո՞ւ մայրաքաղաք Երեւանում ամեն քայլափոխի փոս եւ քարուքանդ ճանապարհ է, այն դեպքում, երբ ասֆալտապատման մասին բաձրագոչ հայտարարություններ են անում քաղաքային չինովնիկները, փորձեցինք պարզել Երեւանի քաղաքապետարանից: Սակայն այստեղից ընդամենը արձագանքեցին՝ եղանակային պայմանների հետ կապված` ամեն գարնան նման իրավիճակ է լինում: Բայց խնդրեցին հարցը գրավոր ներկայացնել: Բայց չէ՞ որ եղանակային պայմանների հետ կապված` կարող է ավերվել այն ասֆալտը, որն անորակ է: Այսինքն, քաղաքապետարանից փորձում են համոզել, որ անորակ է նաեւ փաշինյանական աննախադեպ ասֆալտապատո՞ւմը: Հետաքրքիր իրավիճակ է:

Մի՛ մեղադրեք Նիկոլին, նա փնտրտուքի մեջ է

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА