o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԷՍՕՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵԼ Է ՊԵՏՔ»

21.02.2020 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԷՍՕՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵԼ Է ՊԵՏՔ»

ՀՀ իշխանությունների` Արցախի հարցի շուրջ որդեգրած դիրքորոշման, Զինված ուժերում տեղի ունեցող սպանությունների, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգի, Արցախում տեղի ունեցող խմորումների եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Թալին» ջոկատի հրամանատար ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: Հեղինակավոր հրամանատարը, որ սովորաբար նաեւ քաղաքական առումով է բավականին ակտիվ, վերջին ժամանակներս հրապարակային հարթակում չէր նկատվում: Եվ ահա, տեւական ժամանակ լռելուց հետո առաջին անգամ խոսեց «Իրավունքիե հետ՝ նախ անդրադառնալով ներկայիս իշխանություններին.

Փա՛ռք ձեզ, տղե՛րք... Մենք, ձեր գործը կիսատ չենք թողնի.  ԶՈՒ սպա, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան

 

«Հայաստանում կա բռնապետություն»

- Ինչի այսօր Հայաստանում իշխանությո՞ւն կա, որ իրանց դիրքորոշումն էլ գնահատեմ: Հայաստանում կա բռնապետություն, կա դավադիրների մի խումբ, ովքեր զավթել են երկիրը եւ ուզում են հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն կատարեն:

- Պարոն Կարապետյան, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եկել է, որպեսզի վերացնի  «դավադիր ուժերինե, որ հիմա «Նոր Հայաստանում» ենք ապրում:

Մարդու իրավունքների պաշտպանի` Դարձիր_օրինակ կոչին միացել է «Մեր տունը» հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը

- Ամենամեծ դավադիրը հենց Նիկոլ Փաշինյանն է: Ինձ մի խոսացրեք էլի, խնդրում եմ` շատ բան կասեմ, հետո հա՛մ քո հետեւից կընկնեն, հա՛մ՝ իմ: Իմ դեմը հելնելը էդքան էլ հեշտ չի, բայց դու մատղաշ էրեխա ես, չեմ ուզում քեզ կրակը գցեմ: Մի խոսացրեք էլի ինձ... Ի՞նչ ասեմ ես էսօրվա իշխանությունների մասին, ժամանակին ես սաղ տեղը-տեղին ասել եմ, բալա ջան:

«Մի տեսակ չեմ ուզում հավատալ, թե իր մասին հիմա անցյալով եմ գրում, բայց…». Զաքար Խոջաբաղյան

 

«Հայաստանում կատարվում է Ցեղասպանություն՝ բառիս ամենաբուն իմաստով»

- Ո՞վ պետք է ընկնի մեր հետեւից, պարո՛ն Կարապետյան: Ինձ պարզապես հետաքրքրում է Ձեր, որպես պատերազմ անցած հրամանատարի գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

- Է՜, աղջիկ ջան... Ես ի՞նչ տեսակետ հայտնեմ, իմ տեսակետը մեկն է` էսօր հայ ժողովրդին փրկել է պետք, ուրիշ ոչ մի բան: Էսօր ով չի ալարում, կարծիք է հայտնում, այն դեպքում, երբ ազգը կործանվում է, Հայաստանում ցեղասպանություն է կատարվում բառիս բուն իմասատով: Հիմա ավելի մեծ վտանգ է սպառնում հայ ժողովրդին, քան 1915 թվականին: Ադրբեջանը 200 հազարանոց բանակ ունի, թուրքական 30 հազարանոց հատուկ ջոկատայիններն էլ Նախիջեւանում են: Իսկ էսօրվա իշխանություններն էս պայմաններում փոխանակ միախմբվեն, երկիրը խառնում են, բոլորին հանում են բոլորի դեմ: Լրագրողներն էլ անընդհատ հարցեր են տալիս. ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում իմանաս, այ բալա, բայց որ պատասխանեմ, դրանից ի՞նչ օգուտ, կընկնեն հետեւիցդ: Էսօր հայը թողնում էՀայաստանը, գնում է, երկիրը լցվել է օտարներով՝ հնդիկներով, պակիստանցիներով, չինացիներով: Հայաստանի հողերը վաճառվում են. եղած-չեղածը վաճառվել է: Շուտով Հայաստանը կդարձնեն  Մարաստան:

Կորուստը մեծ է

- Նկատի ունեք ԼԳԲՏ-ների ակտիվացո՞ւմը Հայաստանում:

- Չէ, չէ աղջիկ ջան: Ինչ սեռափոխված, ինչ բան: Հայաստանում կատարվում է ցեղասպանություն՝ բառիս ամենաբուն իմաստով: Իսկ Դուք ուզում եք իմանաք, թե ո՞նց է կատարվում ցեղասպանությունը: Էդ եք չէ՞ ուզում իմանալ:

- Այո, ուզում ենք հասկանալ` ի՞նչ նկատի ունեք:

- Հայաստանում ցեղասպանություն է կատարվում ՀՀ երրորդ հանրապետության այն իշխանավորների գլխավորությամբ, որոնց գլուխգործոցը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Գնացեք, իրեն հարցրեք, ինքը բոլոր հարցերի պատասխանը գիտի, այս ամենի հեղինակը ինքն է: Նիկոլին բերել են, որ իրենք փրկվեն, էս մարդը էդքան էլ մեղավոր չի, հավատացեք: Էսօր ով որտեղից դուրս եկավ, դարձավ հերոս, որովհետեւ էսօր Հայաստանում միապետություն է:

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

 

«Էս անբարոյականությունը, խարդախությունը քիչ-քիչ ներթափանցում է բանակ»

- Բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները ինչի՞ հետեւանք են, պարոն Կարապետյան:

- Ես էդ հարցին չեմ ուզում պատասխանեմ: Ազգը հուսահատ վիճակում էԻնչի էն, ինչ կատարվում է բանակից դուրս, Ձեզ թվում է` բանակ չի՞ մտնում: Էս անբարոյականությունը, խարդախությունը քիչ-քիչ ներթափանցում է բանակ, բա դրսի ուժերի նպատակն է քայքայել բանակը, որ վերջնականապես կործանեն: Էսօր մեր բախտը բերել է ուղղակի, որ ունենք շատ քաջ հայ զինվորներ, ես իրանց ցավը տանեմ:

Հեռո՛ւ մնացեք այն սուրբ ասպարեզից, որտեղ աշխարհն իր կարգով ու սարքով անելիք չունի. Տեր Ասողիկ 

- Շատ ռազմական գործիչներ լայնամասշտաբ պատերազմի վտանգ են կանխատեսում: Դուք նման վտանգ այս պահին զգո՞ւմ եք:

- Ամենամեծ վտանգը ներսից է: Հասարակ բան, հիմա ի՞նչ էկատարվում մեր Արցախում: Տեսե՞լ եք, թե մի հատ փոքր հանրապետությունում քանի թեկնածու կա` նախագահի աթոռը զբաղեցնելու համարՏաս-տասնհինգ թեկնածու է. բոլորին հանել են բոլորի դեմ: Ով քնից զարթնել է, իր թեկնածությունն է դրել, որ դառնա Արցախի նախագահ: էսօր էս ազգին փրկել է պետք, էս է կարեւոր:

Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել

- Ո՞վ պետք է փրկի, պարոն Կարապետյան, ո՞վ կարա փրկի:

- Էս երկրում մի հոգի կա, որ կարա փրկի: Դեռ չի ստացվում, բայց ժամանակը եկել է, անպայման ստացվելու է:

- Ո՞վ է նա:

- Հա՞, ուզում ես անունն իմանաս, որ գնաս գրե՞ս:

- Բա չիմանա՞նք:

- Կիմանաք, ժամանակին կիմանաք: Քիչ մնաց, դիմացեք, կիմանաք: Էսքան բան կարամ ասեմ:

Ով է Սուրբ Սարգիսը, եվ ինչու է նա սիրո բարեխոսը. տեսանյութ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА