o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ՊԱՀԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՅՈԳՈՒՐՏ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

21.02.2020 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՊԱՀԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՅՈԳՈՒՐՏ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Իրավունք» թերթն օրերս անդրադարձել էր խմբագրությանը դիմած` սպառող Նոնա Ադամյանի ահազանգին: Հիշեցնենք` սպառողը Բանգլադեշ թաղամասում գտնվող «Etalon» սուպերմարկետից գնել է «Ehrmann» ընկերության երկու տուփ «Alpenland» յոգուրտ, որը, տանելով տուն, բացել է, որպեսզի կերակրի 2.5 տարեկան փոքրիկին: Բայց բացելուն պես պարզվել է, որ տարայի մեջ, բացի յոգուրտից, ամեն ինչ կա` բորբոս, բորբոսափոշի, սպիտակ չոր զանգված: Իսկ մյուս տարայի միջի յոգուրտն էլ թեեւ բորբոսնած չէր, բայց թթված էր:

ՍԱՏՄ-Ն «EHRMANN»-Ի «ALPENLAND» ՅՈԳՈՒՐՏԻ ՄԱՍԻՆ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԱՀԱԶԱՆԳԻՆ ԸՆԹԱՑՔ Է ՏՎԵԼ

Այն դեպքում, երբ ըստ մակնշման` յոգուրտը ժամկետի մեջ էր մինչեւ մարտի 17-ը: «Ehrmann» ապրանքատեսակը Հայաստան ներկրող «Դերժավա» ընկերության իրավաբան Արթուր Մարտիրոսյանը հետեւյալ բացատրությունն էր տվել. ««Ehrmann» ապրանքատեսակի յոգուրտները, ամսական կտրվածքով, միջինը 200-300 հազար հատ իրացվում է: Կաթնամթերքը հիմնականում ուղարկվում է Մոսկվայից: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե իմ նշած ծավալով ապրանքի մեջ մեկ կամ երկու յոգուրտը ինչ աննշան թիվ է կազմում. այնպես որ, մեկ-երկու փչացած ապրանք միանգամայն հնարավոր է»:

Սակայն այստեղ մեկ պարզ հարց կա. իսկ ո՞վ է ասել, ո՞ր օրենքն է սահմանել մի այնպիսի նորմ, որը թույլատրում է անգամ միլիոնավոր տուփերի մեջ մեկ-երկու հատը լինի փչացած եւ հայտնվի սպառողի մոտ: Այսինքն, կա՞ հստակ նորմատիվ, ըստ որի, ենթադրենք՝ X քանակի արտադրատեսակի մեջ կարող է Y քանակը փչացած լինել: Հարցի պատասխանը փորձել էինք ստանալ ՍԱՏՄ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ նման նորմատիվ գոյություն չունի: Տեխնիկապես հնարավոր է, որ պահման պայմանների արդյունքում մեկ-երկու ապրանքատեսակ փչանա, բայց որ դա լինի, որպես նորմատիվ, այսինքն՝ թույլատրելի, բնականաբար, չկա նման բան: Մեզ տեղեկացրին նաեւ, որ տվյալ խնդրի առնչությամբ հսկիչ գնումներ են իրականացվում ինչպես վերոնշյալ խանութից, այնպես էլ այս պահին լրացուցիչ հսկողություն է իրականացվում ներմուծող ընկերությունում: Այսպիսով ֆիքսենք. ներմուծող ընկերության ներկայացուցչի արդարացումը, թե ինչ է եղել որ, նման ծավալի մեջ «մեկ-երկու փչացած ապրանք միանգամայն հնարավոր է», մեղմ ասած, իրավական առումով արդարացված մոտեցում չէ: Իսկ երբ ընկերությունում փորձում են արդարանալ ոչ իրավական «տրամաբանությամբ», դա արդեն իսկ առնվազն ազնիվ մոտեցում չէ շարքային սպառողի հանդեպ: Առավել եւս նրա, որ պատահաբար հենց այդ մեկ-երկու տուփ փչացած ապրանքն է գնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА