o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգը տրոհելու «լավագույն» ճանապարհը նաեւ այս ընտրություններն են». Գագիկ Գինոսյան (տեսանյութ)

21.02.2020 20:40 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Ազգը տրոհելու «լավագույն» ճանապարհը նաեւ այս ընտրություններն են». Գագիկ Գինոսյան (տեսանյութ)

 «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք, Արցախյան ազատամարտի մասնակից ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ Փաշինյան-Ալիեւ դեբատից տպավորված չէ, ըստ նրա, կային փաստեր, որոնք պետք է դրվեին բանակցային սեղանին:

Եղանակը Հայաստանում և Արցախում

 

- Ես շատ ավելին կասեի, ինչ-որ բաներ կային, որ ճիշտ էր ասված, ինչ-որ բաներ էլ` շատ քիչ էին եւ ինչ-որ բաներ էլ չասվեցին ընդհանրապես: Ես, որպես հայ մարդ, Հայաստանի քաղաքացի, չեմ լիազորում որեւէ մեկ հայ իշխանավորի բանակցության սեղանի շուրջ նստել, ձեռք սեղմել այն մարդու հետ, որը հերոսացնում է Սաֆարովին, որը դեռ չի դատապարտել եւ հրապարակավ դատապարտական խոսք չի հնչեցրել Քյարամ Սլոյանի գլուխը կտրողի, Թալիշի 93-ամյա տատիկին սպանած եւ ականջը կտրած, Ադամ Սահակյանին, Արմենակ Ուրֆանյանին եւ նրանց զինակիցներին սպանող ու խոշտանգողի մասին: Թեկուզ մեղադրելով Հայաստանին` իրենց «երկրի» մի մասը «բռնազավթելու մեջ», բայց ասեն, որ դա անմարդկային արարք է: Քանի դեռ նրանք այդ մարդկանց տեսակը հերոսացնում են, կարծում եմ` մեր երկիրը, մեր ազգը բանակցելու ոչինչ չունի: Մենք  մեղավոր ենք, որ տկարացնում ենք մեզ բանակցային գործընթացին` քանի դեռ աշխարհին նման ուղերձով հանդես չենք գալիս:

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

 

«ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Փաշինյանը բացարձակ տեղյակ չէր, թե 1989թ.-ի դրությամբ ինչ էթնիկ վիճակ է եղել Արցախում, իսկ Ալիեւն, այսպես ասած, 8000-ով ավելացրեց ադրբեջանցիների թիվը` հայերինը նվազեցնելով 6000-ով: Արդյունքում, Ալիեւը հայերին մեղադրեց Արցախը գրավելու, տարածքներ օկուպացնելու մեջ, ինչին եւս արձագանք չեղավ...

Երբ մեկուկես տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարին ընդունեց Նախիջեւանի անհետացող մշակույթ, ինձ համար զարմանալի եւ զայրանալի էր, որ մեր Արտգործնախարարությունը եւ Մշակույթի նախարարությունը նոտա չհղեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Ինչո՞ւ այդ ամենի տակ չի կցվում փաստեր, որ 1914 թվականի Ցարական Ռուսաստանի մարդահամարով Նախիջեւանում ապրել է 90 տոկոսից ավելի հայ ազգաբնակչություն, որտե՞ղ է այդ ազգաբնակչությունը, ինչո՞ւ դա չի դրվում բանակցության սեղանին: Այն խաչքարերը, որոնք տարիներ առաջ փշրվեցին Նախիջեւանում, ինչո՞ւ չի հանրայնացվում: Իսկ ո՞ւր է այդ անհայտացած ժողովուրդը, եւ որ ժողովրդի անհայտացող մշակույթից եք խոսում, եւ Նախիջեւանում ով է վտանգում այդ մշակույթը: Բացառապես իրենք են ապրում եւ մեզ օտարել են մեր երկրից, մեր հայրենիքից: Ինչո՞ւ իմ իշխանությունը դա չի հնչեցնում նման բանակցությունների ժամանակ, որ եթե մենք համաձայնվենք ինքնավարության, ինչպիսին Նախիջեւանն էր, հետո որտե՞ղ փնտրենք այդ հայերին: Մենք նախադեպ ունենք, թե ինչպես են վարվել նույնիսկ խորհրդային տարիներին: Ադրբեջանի քաղաքականությունը հայերի նկատմամբ ավելի քան ակնհայտ է, եւ այդ պատմական փաստերը բերելով, պետք է ցուցադրել այդ ազգի հայատյաց քաղաքականությունը, դրանից հետո ասել, թե մենք հերթական անգամ հաղթելու ենք պատերազմը, պարտվում ենք դիվանագիտության մեջ: Ուղղակի կտրուկ փոփոխություն է պետք հայկական դիվանագիտության մեջ: Այն պարտվողական, կրավորական մոտեցումը, որ կա հայ դիվանագիտության մեջ, իսպառ պիտի վերանա, այ, այդտեղ է պետք հեղափոխություն անել: Հաագայի մարդու իրավունքների դատարանը Միլոշեւիչին դատելու համար չէր միայն, ընդ որում, վստահ եմ, որ Միլոշեւիչը մեղավոր էլ չէր: Ինչո՞ւ այսօր Հաագայի դատարանում դրված չէ Քյարամ Սլոյանի, Թալիշի տատիկի, Գուրգեն Մարգարյանի հարցը, ինչո՞ւ մենք միջազգային ատյաններում հերթական անգամ այդպես հարմարվողական, կոմֆորմիստական դիրքորոշում ունենք: Վստահ եմ, մենք ավելի զորեղ դիվանագիտություն կարող ենք ունենալ, եթե, իհարկե, պատմություն իմանայինք: Այդ պատմական հենքերով գայինք, որ 1915 թվականից հետո, 1918 թվականին, նորից թուրքը հասել էր Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա... Երբ ալիեւները հորջորջում էին, պիտի նրանց պատասխան տայինք, որ 1918 թվականին Ադրբեջան կոչվածը հռչակվել է անկախ պետականություն, ինչպե՞ս է կոչվել, բացարձակ Ադրբեջան անուն չի ունեցել: Երբ Վրաստանը անկախացավ, որպես մենշեւիկյան պետություն, Ադրբեջանի տարածքը անկախացավ` ինքն իրեն հռչակելով Արեւելյան Կովկասի մուսուլմանական հանրապետություն, սա է իրական անվանումը: Իսկ ինչո՞ւ դա բանակցային սեղանին չկա, եւ  ինչո՞ւ պիտի իմ երկրի մի մասը, թեկուզ բանակցի արեւելակովկասյան մուսուլմանական մաս լինելու, կամ չլինելու խնդիրը: Ինչո՞ւ պիտի այդ հարցը նույնիսկ լինի օրակարգում: Ինչո՞ւ այդ պատմական փաստերը չի բարձրաձայնվում, հավանաբար, որովհետեւ չգիտենք... որովհետեւ պատմություն չենք անցնում... Բացարձակ համաձայն եմ, որ պատմությունը եւ հայոց լեզուն բարձրակետի վրա չէ ոչ միայն բուհում, այլ նաեւ դպրոցում, դե դպրոցից էլ հանեք, մեկ է, շատ վատ ենք անցնում: Մատս թմրել է, լավ չի ծալվում, հիմնական ֆունկցիան դաստակինն է` ձեռքը կտրե՞նքՉի աշխատում` հատել, ոչնչացնել, այդպես չի կարելի, այսպես իբր վիրահատական մոտեցումներով վերջում երեւի մեր սիրտը կմնա եւ ուղեղը, եթե, իհարկե ունենք:

Պատմությունից երբեք դասեր չենք քաղում, սա մեր գենային սխալն է. Վարդան Մնացականյան

 

«ՈՂՋ ԱՐՑԱԽԻ ԷԼԻՏԱՆ ՏՐՈՀՎԱԾ Է ՄԱՍԵՐԻ»

Պարոն Գինոսյան, լինելով արցախյան ազատամարտի մասնակից, Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի ռազմիկ, այսօր Արցախի շուրջ կատարվող իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում:

Չէի ուզենա հավատալ, որ 2020 թվականին բանակում տեղի ունեցած իրադարձությունները կապ ունեն նախագահական ընտրությունների հետ, մղձավանջ կլիներ, եթե դրանք իրար հետ շաղկապված լինեին:

Շուտով Արցախում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, եւ թեկնածուների աննախադեպ քանակ է գրանցվել, հետեւո՞ւմ եք:

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԻՆ ՄՈՏԵՑԵԼ, ՈՐ ՍԱՍՈՒՆՍ ՎԵՐ Է ԿԱՑԵԼ ՈՒ ԿՐԱԿԵԼՈՎ ԱՌԱՋ ԳՆԱՑԵԼ»

Անկեղծ ասած, խորությամբ չեմ հետեւել ու չգիտեմ էլ ինչ է լինելու: Այդ ամենի մեջ շատ վտանգավոր բան կա: Ընդհանրապես, այդ բոլոր ընտրություններ հասկացողությունները եւ բոլոր կուսակցությունները, վստահ եմ, որ այդ ամենը ազգ տրոհելու լավագույն ճանապարհներն են, նաեւ այս ընտրությունները: Չեմ ասում, որ հետ գնանք այն ճահճային իշխանություններին, բայց այդ ամենի հիմքում այնտեղ էլ որեւէ լուրջ ազգային պլատֆորմ ունեցող թեկնածու չկա: Կարծում եմ, որ մեզ, որպես զսպաշապիկ, պարգեւել են կուսակցական ազգակռիվը, ազգապառակտումը... Թեկնածուների մեջ նաեւ պատերազմի մասնակիցներ եւ շատ հարգարժան մարդիկ կան, բայց ողջ Արցախի էլիտան տրոհված է մասերի, եւ չգիտես էլ դեպի ուր են տանելու: Ես մի բանաձեւ գիտեմ` Արցախը Հայաստան է, եւ վերջ... Արցախը Հայաստանի անբաժանելի մի մասն է, եւ երբ մենք Գերմանիայում ասում ենք, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, բայց եղել է անկախ Հայաստանի կազմում, իսկ ինչն է մեզ խանգարում, եւ ով այդ թակարդը լարեց Հայաստանի դեմ, մտածելով, որ եթե ճանաչենք Արցախը Հայաստանի անբաժանելի մաս, ուրեմն ՄԱԿ-ը չի ճանաչի Հայաստանի  անկախությունը: Իհարկե, ես դիվանագետ չեմ, քաղաքական գործիչ չեմ, շատ փաստերի չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ վճռական կամք է պետք աշխարհին հայտարարելու այս թատրոնի ավարտը, եւ վարագույրը իջեցնել այդ խաղի` Արցախի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն, ուղղակի հայտարարել, որ սա անբաժանելի մի երկիր է, ու այս ամենի տեր ու տիրականը Հայաստան աշխարհն է, ու ամբողջը կառավարելի է հայ մարդու կողմից:

Սորոսականների մատը խառն է. Բելլա Լալայան

Զրուցեց

 ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Գագիկ Գինոսյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА