o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.02.2020 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, բայց Հայաստանը աշխարհի ԱՄԵՆԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ երկրներից է: Համոզվելու համար նայեք աղյուսակը: Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը այժմ երրորդն է աշխարհումգ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին: Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի: Այս եզրակացությանն է եկել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունըԱնշուշտ, դա լավ է, սակայն մեր զարմանահրաշ իշխանությունները եթե մի քիչ էլ պահպանեն իրենց գոյությունը, ապա երեւի թե այդ ցուցանիշով մեզ կհասցնեն աշխարհի ամենավերջին տեղը: Չէ՞ որ, ըստ նրանց հոգեւոր հայրիկ Լեւոն Ակոպիչի, «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է»:

ԶԱՐՄԱՆՔ

Բա չիմացաք` 2018-ին հենց ՀՀԿ-ի պատգամավորներն էին մեղավոր, որ իրենց տների դեմը դագաղներ էին դնում: Դա ասել է Հ1-ը, իսկ հեռուստացույցը, ինչպես հայտնի է, պողոսիկների վերին ատյանի ճշմարտության աղբյուրն է, առավել եւս, եթե հեռուստաէկրանից խոսում է անձամբ իրենց տեր եւ փրկիչ ՆԻԿՈԼԸ: «Ֆյուրերիկի» հարցազրույցին հետեւելու եւ համառոտ մեկնաբանելու ամուր նյարդեր է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, եւ ուստի, այժմ կներկայացնենք, թե ինչպիսի զարմանալի բաներ է նա նկատել. «Ատելության եւ անհանդուրժողականությանը նվիրված հատվածը ընդհանրապես զավեշտ էր: Փաատորեն, օրինակ, ես ինքս եմ մեղավոր դագաղների, սեւ ժապավենների, շնաբարո թաթիկների, ֆեյքային ասֆալտափռումների, պատերին ծեփվող վնգստոցների եւ այլ նմանատիպ արտաթորանքի համար: Այս բացատրությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի կողմից հրեաներին, կամ երիտթուրքերի կողմից` հայերիս թիրախավորելու հիմնավորումներից: Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր, ռուսի ասած` «դնո»: Այնպես որ, պողոսիկներ, հանկարծ չհամարձակվեք չհավատալ, թե չէ հեռուստաէկրաններից Նիկոլը անձամբ կմտնի բոլորիդ տները եւ կկտրի ձեր թաթիկները:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ամենախեղճուկրակ կառույցներից մեկը, ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է` ՀՔԾ-ն է, ինչը հայտնաբերել է փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ. «Ես արդեն համոզված եմ, որ ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է», հատուկ ամեն ինչ անում է, որ այդ կառույցը վերջնական վարկաբեկվի»: Անդրադառնալով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի  դատվածության վերաբերյալ հրապարակումների առիթով  ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին, նա տեսել է առավել քան զարմանալի բան. «Փաստորեն այսօրվանից սկսած datalex.am տեղեկատվական կայքը ենթակա է փակման, իսկ ցանկացած անձի բերման ենթարկելու, հանցագործության կատարման մեջ կասկածվելու, մեղադրվելու կամ դատապարտվելու մասին տեղեկությունները համարվում են անձնական գաղտնիք...»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, սպասենք գաղտնի օրենսգրքերի, գաղտնի դատարանների եւ գաղտնի դատավճիռների` չէ՞ որ դա նկարագրված է Նիկոլի «Երկրի  հակառակ կողմը» գրքում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА