o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջնական քաղաքական որոշում չունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

21.02.2020 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վերջնական քաղաքական որոշում չունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

Քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Քննարկումներ ունեցանք քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչների հետ.Դավիթ Բաբայան

«Չնայած հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու այս պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ», - ասաց Մակունցը:

Հարցին՝ ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության համար, այն դեպքում, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծն ուղարկվել էր, գուցե չկա՞ վստահություն հանձնաժողովի նկատմամբ՝ Մակունցը պատասխանեց.

«Այն, ինչ մենք նախատեսում ենք անել՝ վերականգնելն է մոդելը, որը 2015թ.-ի սահմանադրական փոփոխությամբ հաստատվել է, սակայն այս պահին չի գործում: Հիմա չի գործում այն Սահմանադրական դատարանը, որի մոդելը հաստատել են միջազգային կառույցները: Պիտի ասեմ, որ մենք վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք, բայց տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք փաթեթի հետ, որն արդեն իսկ հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգում ենք այդ՝ հավանության արժանացած փաթեթը»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА