o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուբեն Մելիքյանը պարզաբանում է Սուրեն Պապիկյանի դատվածության հարցը

22.02.2020 15:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուբեն Մելիքյանը պարզաբանում է Սուրեն Պապիկյանի դատվածության հարցը

Ինչպես արդեն տեղեկացանք, «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել ու նստել է:Այս ամենը կարծես բավականին մեծ քննարկումների առիթ դարձավ,իսկ մատուցված անակնկալից կարծես թե ներկայիս իշխանություններ,մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանը շոկի ենթարկվեց:Այս մասին Iravunk.com-ը զրուցեց «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարները կրկին խուսափում են որոշ պարզաբանումներ տալ


- Պարոն Մելիքյան, արդյո՞ք ճիշտ եք համարում Սուրեն Պապիկյանի կենսագրությունից քրեական անցյալի փաստերը չներկայացնելու հանգամանքը, թե՛ իրավական, թե՛ բարոյական առումներով:


- Այս ամենը տեղեկություն է, որի իմացության իրավունքը հանրությունն ունի, իսկ ես առնվազն տարակուսած եմ, որ քրեական գործ է հարուցվել այդ ամենը հանրությանը տեղեկացնելու համար, այդ ամենն ըստ իս խիստ քննադատելի է ,և խոսքի ազատության եվրոպական ստանդարտների մեջ չի տեղավորվում: Պետք է չմոռանանք նաև, որ Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան պաշտոնյա լինելուց բացի, իշխող քաղաքական ուժի ֆորմալ գեղավարն է: Հանրությունն իրավունք ունի իմանալ այդ ամենը և տալ իր գնահատականը: Ի վերջո բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք, բայց հանրությունը պետք է տեղեկացված լինի այդ մասին:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА