o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը». Սոչիում անցկացվել է հայկական երաժշտական մշակույթի օր

21.02.2020 16:06 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը». Սոչիում անցկացվել է հայկական երաժշտական մշակույթի օր

Յուրի Բաշմետի կազմակերպած ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնի շրջանակներում օրերս Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով: Երաժշտության տան նախասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում էր «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի և նրա զարմիկ Կարեն Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, նրանց  ստեղծագործական, ջերմ ընկերական կապը վկայող տեղեկություններ:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացվել է քննարկում

Նույն օրը տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցներ Տաթևիկ Գրիգորյանի, Լենա Միսակյանի հետ, որոնք հանդես եկան իրենց բովանդակալից զեկուցումներով: Հանդիպմանը մասնակցեցին նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սոֆյա Սարյանը, ինչպես նաև արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Իգոր Վորոբյովը:

«Ականջներիդ հետևը կտեսնեք, հայ կինոյի մոնոպոլ կառավարումը՝ ոչ». Կինոռեժիսորը շարունակում է բացահայտել հայկական կինոյի չարորակ ուռուցքը

Հայկական մշակույթի օրը եզրափակվեց  Խաչատրյան Տրիոյի (Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ) համերգով: Կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: 

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը առցանց հարթակում  ակտիվ է»․ Տնօրեն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА