o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի քաղաքապետարանը առաջատար կոռումպացված կառո՞ւյց

20.02.2020 15:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևանի քաղաքապետարանը առաջատար կոռումպացված կառո՞ւյց

«Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը»,- այս մասին օրերս գրել էր Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում:

Բա ու՞ր մնաց նրանց (Արցախի առաջատար ընդդիմադիրների) թափանցիկությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիական մշակույթը. Արմեն Աշոտյան


Հովհաննես Մանուկյանը տնտեսագետ է: Նա պատահական մարդ չէ: Վարչական շրջանի նոր ղեկավարը «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է: Սա այն ընկերությունն է, որը պատրաստվում էր Երեւանում երթուղային նոր ավտոբուսներ շահագործել: Հետաքրքիր է, որ պաշտոնի նշանակվելուց ընդամնեը օրեր առաջ վարչական շրջանի ղեկավարի հիմնադրած ընկերությունը նոր ավտոբուսներ էր ներկրել, որը սպասարկում էր 49 համարի երթուղին:

Iravunk.com-ի տեղեկություններով, այս ամենն ուղղակի պատահականություն չէ ,այլ նախապես պայմանավորվածության արդյունք: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը ոչ մեկից չի վախենում, և անում է այն ինչ ինքն է կամենում, քանի որ ինքը պարտադրված քաղաքապետ է: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА