o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 13-ից 19-ը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում երկրաշարժ չի գրանցվել

20.02.2020 17:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 13-ից 19-ը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում երկրաշարժ չի գրանցվել

Փետրվարի 13-ից 19-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

Փետրվարի 13-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ և Արդահան քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք։

Փետրվարի 14-ին Ադրբեջանում-Ռուսաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 16-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել փետրվարի 13-ին 6.9 մագնիտուդով Կուրիլյան կղզիներում` Կուրիլսկ քաղաքից 86 կմ դեպի հյուսիս արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА