o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

20.02.2020 10:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice), սկսած 2009-ից, նշվում է ամեն տարի։ ՄԱԿ ԳԱ այս տոնը հռչակել է 2007թ․ նոյեմբերի 26-ի № A/RES/62/10 հատուկ բանաձեւով։ Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի համար նախապայման է դարձել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է Կոպենհագենում 1995թ․ մարտին, եւ որտեղ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները, հայտնում է Calend-ը։

Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանն այսօր իր որոշումը կներկայացնի դատախազություն

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը եւ ամեն տարի նոր թեմա ունեն։

Կազմակերպիչների մտահղացմամբ՝ միջազգային օրը պետք է նպաստի աղքատության վերացմանը, մարդկանց լիարժեք զբաղվածությամբ եւ արժանապատիվ աշխատանքով ապահովմանը, տղամարդկանց ու կանանց հավասարության ձեռքբերմանը, ինչպես նաեւ սոցիալական բարեկեցության եւ սոցիալական արդարության կայացմանը բոլորի համար։

Սոցիալական արդարությունը խաղաղ ու բարեկեցիկ համակեցության հիմնարար սկզբունք է  ինչպես առանձին երկրներում, այնպես էլ տարբեր երկրների միջեւ։ ՄԱԿ-ը սոցիալական արդարության ձգտումը համարում է իր գլխավոր առաքելություններից մեկը։ Կազմակերպությունը սատարում է արդարության սկզբունքները՝ հեռացնելով այն արգելքները, որ կանգնում են մարդկանց առջեւ կապված նրանց սեռի, տարիքի, ռասայի, էթնիկ կամ կրոնական պատկանելության, մշակույթի կամ հաշմանդամության հետ։

Այս ուղղությամբ աշխատող փաստաթղթերից մեկը Արդար գլոբալիզացիայի նպատակով սոցիալական արդարության հռչակագիրն է։ Այնտեղ շեշտը դրվում է զբաղվածության, սոցիալական երկխոսության եւ հիմնարար սկզբունքների ու աշխատավայրում իրավունքների ապահովման միջոցով բոլորի համար արդար արդյունքների ձեռքբերման երաշխիքների վրա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА