o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի 9 բնակավայրերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

20.02.2020 10:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի 9 բնակավայրերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

 Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում եւ Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА