o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

20.02.2020 08:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Մահացել է Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:

Մահացել է սոպրանո Գայանե Գրիգորյանը

«Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ»,֊գրել է Սեկոյանը։

Նշենք, որ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-61 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում,2007 թվականից՝ Կիևեի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА