o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լույս է ընծայվել «Անմեղության կանխավարկածի սկզբունքին առնչվող հարցեր» ուշագրավ վերլուծությունը

20.02.2020 00:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Լույս է ընծայվել «Անմեղության կանխավարկածի սկզբունքին  առնչվող հարցեր» ուշագրավ վերլուծությունը

Ինչպես հայտնի է, քայլասերված իշխանությունը գրեթե համատարած ոտնահարում է ՀՀ քաղաքացիների անմեղության կանխավարկածը:

Ուստի, ինչպես մասնագետների, այնպես էլ ակտիվ քաղաքացիներ համար հետաքրքրական և օգտակար կլինի Արփինե Հովհաննիսյանի գլխավորած «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախապատրաստած «Անմեղության կանխավարկածի սկզբունքին  առնչվող հարցեր» վերնագրված վերլուծությունը:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ․ ՌՈՒՍԱԿԱՆ MK-Ի ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Արփինե Հովհաննիսյանն այդ առնչությամբ գրում է.

– Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները եւ դրա էության նենգափոխությունը ամենատարբեր հարթակներում` «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը պատրաստել է անմեղության կանխավարակածի հիմնախնդիրներին առնչվող բազմակողմանի վերլուծություն։ Դրանում ոչ միայն անդրադարձ է կատարվում միջազգային փաստաթղթերերում առկա կարգավորումներին եւ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, այլ նաեւ հատուկ ուսումնասիրության են ենթարկվել սկզբունքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր, հատկապես կարեւորելով՝ 
• Անմեղության կանխավարկածը պաշտոնատար անձանց հայտարարությունների համատեքստում
• Անմեղության կանխավարկածի սկզբունքի կիրառությունը այն դեպքերում, երբ քրեական գործը հարուցված չէ։ Հարգելի իրավապահներ կարդացե՛ք ու կրկին՝ կարդացե՛ք
• ԶԼՄ հրապարակումների համատեքստում անմեղության կանխավարկածը եւ խոսքի ազատությունը
• Անմեղության կանխավարկածի եւ առանց դատավճռի գույքի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների հարաբերակցությունը։
Մեր հիմնական առաքելություններից մեկն էլ միշտ եղել մասնագիտական, սակայն հանրամատչելի վերլուծությունների միջոցով այն ոլորտների վերաբերյալ լույս սփռելը, որոնք տարակերպ են մեկնաբանվում։ Կարծում ենք` աշխատանքը այս առումով օգտակար կլինի զանգվածային լրատվության միջոցների, պաշտոնատար անձանց եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար։

Նյութը կարելի է կարդալ/ներբեռնել ԱՅՍՏԵՂ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА