o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սիրտս քո կարիքը ունի». Ալեքս Միրզոյանը փակագծեր է բացում

19.02.2020 23:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Սիրտս քո կարիքը ունի». Ալեքս Միրզոյանը փակագծեր է բացում

Երգահան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԸ շուտով հանրության դատին կհանձնի իր նոր «Սիրտս քո կարիքը ունի» վերնագրով երգը: Այս մասին նա հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով իր նոր ֆոտոշարքը: Երգի մասին Ա. Միրզոյանը որոշ փակագծեր բացեց «Իրավունքի» հետ զրույցում:

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար. «Փաստ»

«Երգը կներկայացվի պարային հոլովակով՝ մի հոյակապ պարուհու մասնակցությամբ», - ասաց Ալեքսն ու միանգամից անդրադարձավ մեր հաջորդ հարցին, թե իրականում նրա սիրտը ինչ-որ մեկի՞, թե՞ նոր երգով հանդես գալու կարիք ունի. «Սիրտս ոչ մի բանի կարիք չունի, էդ գրել եմ, որ բռնի»:

Ա. Միրզոյանը հորդորեց երգի տեսակին ավելի շատ թեթեւ հումորով վերաբերել. «Շատ խորանալ պետք չէ, այս երգն ուղղակի տրամադրության հետ է կապված»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА