o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱԳԵՑՆԵԼ ՈԳՈՒ ՍՈՎԸ` ՍՈՎԱԾ ՍՏԱՄՈՔՍՈՎ

19.02.2020 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱԳԵՑՆԵԼ ՈԳՈՒ ՍՈՎԸ` ՍՈՎԱԾ ՍՏԱՄՈՔՍՈՎ

Օրերս հայտնի դարձավ, որ կենսաթոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց պետական թատրոններ եւ թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն: Այդ մասին հուշագիր են ստորագրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Իմ գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ ստորագրում ենք մի կարեւոր հուշագիր, որը մեր քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման եւ, գրեթե, ամեն օր` թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա»,- ասել է նախարար Բաթոյանն ու նշել է, որ սա կարեւոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության տեսանկյունից, այլեւ` կարող է խթան հանդիսանալ` մշակութային օջախների ֆիզիկական եւ բովանդակային մատչելիության ապահովման համար:

​​​​​​​Ջահելների հոգում, սրտում խիղճն ավելի է շատացել. աշուղ Զարուհի

Կարգի համաձայն` կենսաթոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաեւ թանգարաններ այցելելու համար: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ նախարարության ծրագրերն ուղղված են մշակութային կյանքում հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավմանը:

 

ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«2020թ-ին ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով». Հովհաննես Գալստյանի բաց նամակը` Արայիկ Հարությունյանին

Այն, որ թոշակառուների համար մշակույթի հետ ծանոթանալու անվճար հնարավորություն է ընձեռվում, հրաշալի է, բայց այստեղ մի պահ կանգ առնենք ու փորձենք թարմացնել հարգարժան նախարարների հիշողությունը: Մոտավորապես նույն բովանդակությամբ նույն նպատակով մի հուշագիր էլ ստորագրվեց դեռեւս «Նոր Հայաստանի» կազմավորման առաջին ամիսներին` 2018 թվականի նոյեմբերին, երկու նախարար տիկնանց` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի եւ դեռեւս այն ժամանակ գոյություն ունեցող ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից: Ստացվում է, կա՛մ իսկապես հիշողության կորուստ ունեն նախարարները, կա՛մ էլ` ինչպես Մակունցը մշակույթն իր մեջ կրելով, գնաց Ազգային ժողով, հետեւաբար փակվեց Մշակույթի նախարարությունը, այնպես էլ` Մանե Թանդիլյանն այդ հուշագիրը իր մեջ կրելով, տարավ ԱԺ, ու արդյունքում նրանց փոխարինողները ո՛չ տեսել են, ո՛չ լսել, ո՛չ էլ` գիտեն, որ նման հուշագիր է ստորագրվել: Դե, քարե դարում ենք, ոչ համացանց կա, ո՛չ հեռուստատեսություն եւ ո՛չ էլ առավելեւս նախարարության փաստաթղթերի արխիվ: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ Լիլիթ Մակունցն ասում էր, որ այլեւս հանրապետության կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահներ ու թատրոններ: Իսկ տոմսերը նրանց կտրվեն թոշակների հետ, սակայն մինչ այդ համաձայնեցնելով թոշակառուների հետ, թե անձամբ որ ներկայացմանն ու համերգին են ցանկանում ներկա լինել: Լավ, այդ դեպքում, իսկ երկու տարի այդ թոշակառուներն իրենց հասանելիք մշակութային օջախի տոմսն ինչո՞ւ չէին ստանում, դա է՞լ Մակունցն իր մեջ տարավ Ազգային ժողով: Ի դեպ, այդ ժամանակ նախարար տիկնայք զարմացած էին իրենց օպերատիվության ու մտքի փայլատակումների վրա, մասնավորապես` Մանե Թանդիլյանն ասում էր. «Կարծում եմ` կին նախարարների օպերատիվությունն այս անգամ իսկապես տեղին էր, եւ համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությամբ հետագայում եւս հետաքրքիր լուծումներ ենք գտնելու այս ոլորտում»,- այսինքն` բյուջեի փողերը լվանալու այլ տարբերակը սա էր` երկու տարին մեկ մի հուշագիր կստորագրեն, կհայտարարեն, թե հանրապետության խոցելի խավերի համար մշակութային օջախների անվճար տոմսեր են տրվում, իսկ այդ ամենը թատրոնների ու թանգարանների աշխատակիցների աշխատավարձերի հաշվին: Բայց, ինչպես Հովհաննես Թումանյանի հայտնի «Սուտլիկ որսակնում» է ասվում` «անունը կա, ամանումը` չկա...»:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կնվիրվի Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին

ՄԱԿՈՒՆՑԻ ԱՆՀԱՋՈՂ «COPY PAST»-Ը

Լ. Մակունցն ասում էր, որ մտածված տոմսերի վրա գրել են` վաճառքի ենթակա չէ, որպեսզի թոշակառուները թոռնիկներին չնվիրեն տոմսերը, չվաճառեն ու իրենք անձամբ գնան: Ավելին, նաեւ խոստովանում էր, որ նախագիծը «copy past» է արել արտերկրում ճամփորդության ընթացքում իր տեսածից. «Մշտապես, երբ ճամփորդել եմ, այն տպավորությունն եմ ունեցել, որ արտերկրում, հատկապես եվրոպական երկրներում, թոշակի անցած տարեց մարդիկ հենց այդ տարիքում են սկսում վայելել կյանքը: Սկսում են հաճախել մշակութային հաստատություններ, ճամփորդել եւ օգտվել այլ արտոնյալ հնարավորություններից, որն իրենց ընձեռում է պետությունը»: Դե իսկ ներկա նախարարներն էլ Մակունցի «copy past» են կրկնօրինակել, ու ո՛չ նախորդ, ո՛չ էլ ներկա նախարարները այդպես էլ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ էլ` աչք են փակում, որ արտերկրի թոշակառուները ապահովված են ու հայ թոշակառուների նման չեն մտածում նվազագույն թոշակով մեկ ամիս օրվա հաց գնելու, հոսանքի, գազի, ջրի ու տարատեսակ կոմունալներ վճարելու մասին: Երեւի թե նախարարները հարեւան կամ բարեկամ թաշակառու չունեն, կամ էլ` չեն հետաքրքրվում, որ իրենց հարեւան, ասենք, Վարդուշ տատին, ամեն ամիս թոշակը ստանալուց հետո, ճանապարհին մոտակա խանութից փորձելով հնարավորինս մատչելի գներով անհրաժեշտ իրեր ու սնունդ գնել, տուն է հասնում դատարկաձեռն...

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՏՔԻ ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄԸ ՄԱՐԶԵՐ ՉԻ ՀԱՍԵԼ

Լավ, երեւանյան թոշակառուների թատրոններ ու համերգասրահներ հասնելու հարցը ինչ-որ կերպ համարենք լուծելի, հետաքրքիր է, իսկ նախարարների մտքի փայլատակումը մարզեր չի՞ հասել, թե մարզերի թոշակառուները արժան չեն, ասենք` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից` Չինարիի, Պառավաքարի, Այգեպարի, Ոսկեպարի, Աչաջուրի եւ այլ գյուղերի տատիկ-պապիկները, որոնք ամեն օր թշնամու ռմբակոծության տակ իրենց կեցությունն են ապահովում, իրենք արժանի թոշակառուներ չե՞ն, գուցե նախարարները Տավուշի սահմանամերձ գյուղերում չեն եղել, կամ էլ չգիտեն դրանց տեղը, ու իրենց իմացած ու գնացած վայրերը սկսվում է Երեւանով ու երեւանամերձ մարզերով եւ ավարտվում արտասահմաններով ու եվրոպաներով: Բայց, կարծում ենք, նախարարները իրենց «հրամանատարի»` Նիկոլ Փաշինյանի հայրենի գյուղում մի անգամ եղած կլինեն ու գոնե պատկերացում պիտի ունենային, թե, օրինակ, Իջեւանի Սեւ քար գյուղից Փաշինյանի հարեւան թոշակառու ամուսինները, որոնք Երեւանում բարեկամներ չունեն, ինչպես հասնեն Երեւան, ներկայացում կամ համերգ դիտեն ու գիշերվա ժամը 10-ից հետո էլ վերադառնան իրենց գյուղ, այսինքն` տոմսի գնից էլ ավելի պիտի ծախսեն, որ հասնեն Երեւան ու դեռ վերադառնան էլ տուն: Էլ չենք խոսում սահմանամերձ գյուղերում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց մասին... Ստացվում է, ՀՀ կառավարությունը թոշակառուներին առաջարկում է հագեցնել ոգու սովը` սոված ստամոքսով:

«Համամիտ չեմ այս ամենի հետ». Մհեր Մկրտչյան

Ի ԴԵՊ

Նախարարների հուշագրերի ստորագրությունների մեջ կա մեկ փոփոխություն, եթե նախկին նախարար տիկնանց ստորագրած հուշագրով թոշակառուն պետք է ընտրեր նախապես, թե որ ներկայացմանն է ուզում գնալ եւ թոշակի հետ ստանալ իրեն հասանելիք տոմսը, ապա նոր հուշագրի դեպքում անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչեւ միջոցառման սկսվելը` առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում` կեսաթոշակառուի այցելության պահին: Կարգի համաձայն` յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում: Ասենք թանգարանի դեպքում հասկանալի է, թոշակառուի մուտքն ինչպես պետք է ապահովվի, իսկ եթե ասենք մի քանի թոշակառու որոշեցին միասին գնալ համերգի, կամ ներկայացման, եւ տեղ հասնելուն պես պարզվի, որ դահլիճում տեղ չկա, բոլոր անվճար տրամադրվող տոմսերի համար նախատեսված տեղերը սպառված են, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն աշխատակիցները, թոշակառուին ներս չթողնելով, ողջ կուժն ու կուլան կլցվի թատրոնի գլխին, իսկ այդ ողջ շիլան եփած նախարարները կմնան ազնիվ` հանրության աչքի առաջ, թե նրանք մեզ ընձեռել են հնարավորություն, իսկ այ, թատրոնի «վատ մարդիկ» թույլ չտվեցին, չիմանալով, որ ձուկը հոտած է հենց գլխից:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА