o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են» (Տեսանյութ)

19.02.2020 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են» (Տեսանյութ)

Վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում եւ Արցախի պաշտպանության բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ զինծառայողների մահվան դեպքերի աճին եւ հանգամանքներին անդրադառնալով` «Իրավունքի» հետ զրույցում Արցախյան ազատամարտի սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԸ կոչ արեց ուշադիր լինել:

​​​​​​​«Իմ Քայլի» ներկայացրած նախագիծը պարունակում է մի կետ, ինչն էլ կասկածի տակ է առնում նրանց անկեղծությունը»

- Նորություն չէ, որ բանակի հիմնված օրվանից նման խնդիրներ լինում են: Այդ խնդիրները գալիս են փողոցից, դաստիարակությունից, դպրոցից, մանկապարտեզից, ծնողներից, հասարակությունից եւ հասնում են բանակ: Լուծումը նոր սերունդ դաստիարակելն է, եւ մեր բանակում նոր սերունդի մեջ արդեն իսկ բավականին փոփոխություններ տեսնում էի: Բայց հանկարծ նոր թափ ստացան այդպիսի դեպքերը: Բոլորս ենք ցավում, ոչ ոք դրանից չի շահում, եւ առաջին հերթին տուժում են մայրերը: Ցավում եմ այն ծնողների համար, ովքեր երեխա են կորցրել: Անշուշտ, պետք է նոր սերնդի դաստիարակությանն ավելի ուշադրություն դարձնել, բայց սա հերիք չէ: 2016 թվականին` ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նախկին կամավորներս գնացինք, հասանք Արցախ, տղերքն իրարից խռովել էին. մեկը «Սասնա ծռերի» կողմից էր, մյուսը` հակասերժական էր, երրորդը` պրոսերժական: Բայց պատերազմ էր, ասացինք` հասուն մարդիկ ենք, այդ տարաձայնությունները մի կողմ թողեցինք, բոլորս ախպոր պես զենքները ձեռքներիս պաշտպանեցինք մեր սահմանը: Հիմա էլ, ինձ թվում է` սեւ ու սպիտակի բաժանումն է այնքան տարածվել, որ հասել է բանակ մեր երիտասարդներին: Ջահելը չի կարող հասուն մարդու պես մտածել: Ուշադիր պետք է լինենք:

Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ. Արմեն Աշոտյան

Ինչպե՞ս կարող ենք բացառել, որ միջանձնային դրդապատճառներով անդառնալի կորուստներ չլինեն բանակում:

ԱՄՆ-ում, օրինակ, 50 նահանգում ժամանակին կար մահապատիժ: Վերջերս այդ մահապատիժը քաղաքացիական կյանքում վերացվեց, բայց ամբողջ ԱՄՆ-ի զինված ուժերում կա դավաճանության, զինվորական օրենքները խախտելու դեպքում գնդակահարության օրենք: Այո, մենք գնացել ենք եվրոպական կոնվենցիաների ճանապարհով, եւ Հայաստանում գնդակահարությունը քաղաքացիական կյանքում վերացրել ենք: Բայց զինվորական կյանքը պետք է առանձնացնել եւ մեր զինված ուժերում գնդակահարության օրենք եւ զինվորական դատարան ստեղծել, որպեսզի եթե մի օր հանկարծ հայտնաբերենք, որ որեւէ մեկը դավաճանություն է արել, այդ օրենքը կիրառենք, ուրիշ ճար չկա:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ նախագիծը

Անդրադառնանք Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ Արցախյան հակամարտության հարցով բանավեճին. ըստ էության, Ն. Փաշինյանը չհերքեց հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը: Ի՞նչ կասեք այս մասին:

ՀՀ վարչապետը փուլային տարբերակով հիմնախնդրի լուծմամբ ինքն իրեն չի կարող պարգեւատրել, որովհետեւ Հայաստանը ղեկավարելու այդքան ժամանակ չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան հարցով եկավ եւ փուլային տարբերակն առաջ տանելու համար էլ ստիպված եղավ հրաժարական տալ, Նիկոլն էլ կարող է հրաժարական տալ, թող բարով գնա: Քանի դեռ Հայաստանը պատերազմող երկիր է, մեր պետության ղեկավարը պետք է լինի պատերազմի բովով անցած մարդ, բայց այսօր լոտոյի շահումի նման, կայծակի պես մեր գլխին եկել է մի անձնավորություն, որի ականջի մոտ մի ռումբ անգամ չի պայթել, չի ապրել այն արհավիրքը, որով Արցախի ժողովուրդն անցավ, եւ նրանց հետ միասին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն` իրենց ընտանիքներովՆրանք էլ ամեն օր տեսնում էին զոհերը, դիակները, թաղումները, ռումբերը, դիպուկահարների կրակոցները: Գիտեք, այգեպանը գիտի իր ծաղիկներին, թփերին հոգ տանել, բայց այսօր ունենք մի այնպիսի այգեպան, որ անգամ մի ծիլ չի ցանել: Ահավոր է, եւ մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են:

«ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՄԱՐԴ Է, ԱՅՍՕՐ ՄԻ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ, ՎԱՂԸ` ՄԵԿ ՈՒՐԻՇ»

Փաշինյան-Ալիեւ հանդիպման մի զգալի հատված նվիրված էր պատմական էքսկուրսին: Վարչապետը հիշեցրեց Տիգրան Մեծի մասին, եւ որ նրա օրոք Ադրբեջանը չկար: Առհասարակ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հնչեցված փաստարկները համոզի՞չ էին:

Պատերազմ է եղել, հետո զինադադար, որն Ադրբեջանն է խնդրել: Այստեղ կա ինքնորոշման խնդիր, անկախություն, բայց ես չհասկացա, թե ինչի մասին էին իրենք խոսում: Ալիեւը չուներ փաստարկ` մի բան ներկայացնելու, որպես ճիշտ, սեղանին դնելու, մերոնք էլ ունեին, բայց չկարողացան ճիշտ ներկայացնել: Ալիեւը չունի ճշմարտություն` սեղանին դնելու, որովհետեւ պարտված կողմ է, իսկ մեր կողմը, որն ամեն ինչ ունի, չկարողացավ այն ճիշտ օգտագործել: Ծիծաղելի էր այդ պատմական խոսակցությունը: Ո՞վ չգիտի, 1988 թվից ամբողջ աշխարհն է հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, պատմաբաններով, վավերագրական ֆիլմերով ամեն ինչ խոսվել է: Ու հանկարծ մեկը նախագահ, մյուսը` վարչապետ նստում են ու պատմական հարցեր են քննարկում, երբ ոչ մեկն էլ պատմաբան չէ: Ի՞նչ էին արծարծում, ո՞ւր հասավ այդ քննարկումը կամ ի՞նչ արդյունք տվեց: Պատմական գիտելիքների մրցակցությա՞ն էին ելել: Ո՞վ չգիտի, որ Արցախում ցանկացած տեղ, եթե մեկ մետր հողը փորես, գետի միջի որեւէ ժայռ շուռ տաս, խաչքար դուրս կգա:

Անդրանիկ Քոչարյանի աչքը դեռ ճամփին է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА