o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԱՀՐԱՄԸ ՍԱՂԻՆ ԿԽՓԵՐ, ԲԱՅՑ ԻՆՔԸ ԻՐԵՆ ՉԷՐ ԽՓԻ»

19.02.2020 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՀՐԱՄԸ ՍԱՂԻՆ ԿԽՓԵՐ, ԲԱՅՑ ԻՆՔԸ ԻՐԵՆ ՉԷՐ ԽՓԻ»

Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացած զինծառայող, 19-ամյա Վահրամ Մկրտիչի Ավագյանը, որի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ինչպես հայտնի է, այս գործով մեղադրյալներից է Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին՝ Դավիթը:

Հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է. ՊՆ խոսնակ

Եվ ահա օրերս Դավիթ Առաքելյանի փաստաբանը հանդես եկավ հայտարարությամբ, թե իր պաշտպանյալը սպանված զինծառայողի հետ ընկերներ են եղել: Իմաստն էլ հասկանալի է. եթե ընկերներ էին, ապա պետք է որ ընկերն ընկերոջը չսպաներ: Համապատասխանո՞ւմ է փաստաբանի ասածն իրականությանը, ի՞նչ գիտեն սպանվածի եւ մեղադրյալի հարաբերությունների մասին հարազատները, փորձեցինք պարզել Վահրամի եղբորից` ՎԱՐԱԶԴԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՑ: Նրա խոսքով.

Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է

- Որեւէ հարաբերություն, ո՛չ մտերիմ, ո՛չ էլ, առավել եւս՝ ընկերական Վահրամը չի ունեցել Առաքել Մովսիսյանի կալանավորված որդու հետ: Քանի անգամ հարցրել եմ եղբորս՝ ի՞նչ հարաբերությունների մեջ ես Մովսիսյանի տղու հետ, որովհետեւ պրիսյագին տեսել եմ, որ նույն զորամասում են: Եղբայրս պատասխանել է, որ ոչ մի ձեւի հարաբերություն չկա: Ես դա հաստատ գիտեմ:

- Առաքել Մովսիսյանը փորձե՞լ է գալ, Ձեզ տեսնել, ցավակցել:

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ

- Ոչ, մենք իրեն տեսնելուն էլ, անկեղծ ասած, պատրաստ չենք: Գա, ի՞նչ ասի, մեզ պետք չի: Մենք մի բան գիտենք, որ մեր եղբայրը չէր կարող ինքնասպան լինել:

- Գուցե ճնշվա՞ծ է եղել:

- Իմ Վահրամը սաղին կխփեր, բայց ինքն իրեն չէր խփի: Նա շատ մեծ կամքի տեր տղա էր: Անգամ դեպքից մի քանի ժամ առաջ մեզանից փող էր ուզել` վեց հազար դրամ, որ իրեն ուղարկենք` քաղցր առնելու համար. քաղցր շատ էր սիրում: Ուղարկեցինք, բայց...

Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. ՊՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА