o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇՈՈՒ ԷՐ»

19.02.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇՈՈՒ ԷՐ»

Ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ կարծիքով` ընդհանուր նպատակի առումով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպումն ի սկզբանե չէր կարող արդյունավետ լինել: Ըստ նրա` հանդիպման ձեւաչափն այնպիսին էր, որ ղեկավարներն իրար անընդհատ ոչ բովանդակային պատասխաններ էին տալիս, իսկ արդյունքում բուն բանակցային գործընթացի մասին քննարկում չեղավ:

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն

- Քանի որ հիմնականում բանակցություններն անցնում են փակ ռեժիմով, այս հանդիպումը մեզ համար պետք է լիներ հնարավորություն` ծանոթանալու իրավիճակին, որ լինում է բանակցային գործընթացներում: Բայց այդ պատկերը մենք չստացանք: Հանդիպումը շոու էր իրականում երկու կողմի համար էլ: Հայկական կողմը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, ադրբեջանական կողմն էլ համարում է, որ հաղթեց Ալիեւը: Տակը մնում է թեմայի շուրջ բովանդակային դիսկուրսի բացակայություն:

Համաշխարհային բանկը 3մլն դոլար է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Այդուհանդերձ, հանդիպման առավել ուշագրավ շեշտադրումները որո՞նք էին:

Առաջինը պետք է առանձնացնել միկրոհեղափոխությունների մասին նոր թեզի ներմուծումը, թեպետ այդքան էլ պարզ չէր այդ միկրոհեղափոխության բովանդակությունը: Վերջին շրջանում հաճախ է լինում, որ նետվում է նոր քարոզչական կամ դիվանագիտական թեզ, որը հանրության համար հասկանալի չէ: Դա այդքան էլ լավ չի, քանի որ տալիս է հնարավորություն` երեւույթը տարբեր ձեւերով մեկնաբանելու: Օրինակ, երբ ասում ենք` Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ, եւ չի բացատրվում, թե ինչու է օգտագործվում այդ ձեւակերպումը, ադրբեջանական կողմը շատ արագ այն սկսում է օգտագործել իրենց, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի պատգամավոր դառնալու պարագայում եւ ֆիքսում է, որ ահա, նա էլ է ընտրյալ ներկայացուցիչ, որովհետեւ վիրտուալ ընտրատեղամասով ընտրվել է, դարձել է վիրտուալ ադրբեջանցիների ներկայացուցիչ: Այսինքն` կա՛մ մեզ պետք է շատ հստակ բացատրեն տերմինները, որոնք ներմուծվում են, կա՛մ պետք է խուսափենք նման թեզեր առաջ քաշելուց:

Եվրոպական միությունը 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

Ռուս լրագրողի հարցին, թե արդյոք կողմերն ընդունում են արցախյան հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը, բավական հեղհեղուկ էր Նիկոլ Փաշինյանի պատասխանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Ադրբեջանը, բնականաբար, կողմ պետք է պատասխաներ, բայց Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, այն ոչ մի կերպ չհերքեց: Նա ասաց, որ պետք է միկրոհեղափոխություններով առաջ գնանք, այսինքն` էլի փուլերով: Բայց հայկական կողմի համար փուլային տարբերակն անընդունելի է: Մենք միշտ եղել ենք փաթեթային տարբերակի կողմնակից, մեզ համար կարեւոր եւ առանցքային է Արցախի ստատուսի հարցը: Իսկ փուլայինի դեպքում, Արցախի ստասուսի հարցը անհայտ ժամանակով մնում է չլուծված: Եվ եթե մեզ համար փուլային տարբերակը ընդունելի չէ, կարծում եմ` պետք է այն պաշտոնապես ֆիքսվեր:

Թրքասեր Սորոսի հարցազրույցներն «անմեկնելի են», «Բաց հասարակությունը»` փակ

Դեբատից ամենահիշվողը մնաց այն, որ Նիկոլ Փաշինյանը Ալիեւին հիշեցրեց, թե Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան չկար, որի շուրջ էլ կառուցվեց իշխանական «հաղթական» պրոպագանդան: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստարկին:

Միջազգային հանրությանն ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ով, երբ եւ որքան է ապրել տարածաշրջանում: Երբ մենք խոսում ենք Տիգրան Մեծից, իրենք էլ` իրենց միջնադարից, այն ոչ մեկին հետաքրքիր չէ, քանի որ այդտեղ հավաքվածների մեծ մասի պետություններն էլ Տիգրան Մեծի ժամանակ գոյություն չունեին, եւ իրենց պետք է բացատրել այն, ինչ կա այսօր: Իսկ այսօր կա Ադրբեջանի կողմից հայատյացություն, ֆաշիզմ եւ Արցախի բնակիչների իրավունքների խախտում: Սա պետք է միջազգային հանրությանն ասել, որպեսզի պատասխանենք այն հարցին, թե ինչու չենք կարող իրենց կողքին անվտանգ ապրել: Երբ մենք առաջ ենք քաշում թեզ, որ այդ տարածքները մեզ համար անվտանգություն են, միջազգային հանրությունը չի հասկանում, իրենց պետք է բացատրել, որ ֆիզիկական անվտանգության հարց է: Մենք ունենք քառօրյա պատերազմ, երբ ադրբեջանիցները մի փոքր հնարավորություն ստացան մոտ գալու խաղաղ բնակչությանը, սկսեցին խոշտանգել նրանց: Սա իրավիճակ է, որը չի փոխվել Ադրբեջանում եւ միտում էլ չունի փոխելու: Այնպես որ, պատմական ակնարկների փոխարեն` պետք էր խոսել Ալիեւի հայատյացությունից եւ այն հայտարարությունից, որ ողջ հայ ժողովուրդը Ադրբեջանի համար մեկ թշնամին է:

Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի հարվածը մեղմելու համար (Интерфакс)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА