o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է

19.02.2020 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է: Վարչություններում եւ թաղապետարանում համատարած դժգոհության ալիք է հասունանում, բոլորին հոգնեցրել է ահ ու դողով աշխատելը: Այն, որ միմյանց դեմ գործ տալը խրախուսվում է բարձր մակարդակով, այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` նույնիսկ շատ զգույշ եւ օրինական աշխատելու դեպքում` որեւէ մեկն ապահովագրված չէ, որ «գլխին չեն սարքի», որ գործից հանեն` սկզբում քրգործ հարուցելով, ապա արդարացնելով: Բայց այդ ժամանակ արդեն նախկին պաշտոնյան կլինի վարկաբեկված ու դատարկ տաշտակի առաջ: Հենց սրանով էլ պայմանավորված` հարմար առիթի դեպքում շատերը պատրաստվում են լքել տաքուկ պաշտոնները: Այնպես որ, առաջիկայում դեռ կլինեն նոր, տհաճ անակնկալներ:

Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА