o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱ՞Ն

19.02.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱ՞Ն

Մյունխենում կայացած Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման հետ կապված մեկ հանգամանք այդպես էլ պարզաբանում չստացավ: Իհարկե, այն, ինչ շոուի մասում էր, տեսան բոլորը, այստեղ հիմնականում պատկերը պարզ է: Սակայն չմոռանանք, որ շոուից զատ, եղավ նաեւ առանձնազրույց: Ու թե ինչ են քննարկել հանդիպման այդ հատվածում, բառ անգամ չի ներկայացվել: Ընդ որում, ինչպես հայկական, այդպես էլ ադրբեջանական կողմից:

ՄՆՈՒՄ Է ԹՈՒԼԱՆԱԼ ԵՎ «ԱՅՈ» ՔԱՐՈԶԵԼ

 

ԻՆՉ ԷԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Այսպիսով, ի՞նչ կարող է քննարկված լինել այդ հանդիպման ժամանակ: Հնարավոր վարկածների թիվն այս դեպքում էլ ավելի է շատանում, հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը: Այդ հանդիպումը Մինսկի խմբի միջնորդությամբ եւ կազմակերպմամբ չէր: Ավելին, դատելով ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանի կողմից Մամեդյարովի հետ վերջին հանդիպումից առաջ արված հայտարարությունից, Ալիեւ-Փաշինյան հանդիպում անգամ նախատեսված չէր: Ըստ նախարարի. «Ես հիմա այս պահին չեմ կարող ասել, որ մենք արդեն հստակ ունենք նախանշած ժամկետ, թե երբ պետությունների ղեկավարները կհանդիպեն: Այս փուլում աշխատանքը դեռեւս կենտրոնացած է արտաքին գործերի նախարարների մակարդակի վրա»: Իհարկե, Մամեդյարովի հետ վերջին 11 ժամանոց հանդիպումը կարող էր առաջ բերել Ալիեւի եւ Փաշինյ անի կողմից ինչ-ինչ հարցերի հստակեցման անհրաժեշտություն: Սակայն ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում հայտարարվեց, որ պետք է մոտ ժամանակներս Մամեդյարովն ու Մնացականյանը եւս առնվազն մեկ անգամ հանդիպեն, ինչը հիմք է տալիս մտածել, որ «աշխատանքը դեռեւս կենտրոնացած է արտաքին գործերի նախարարների մակարդակի վրա», ու գոնե ՄԽ-ի վերահսկողությամբ ընթացող գործընթացում դեռ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը օրակարգային չէր: Ասենք, եթե ընդունենք, որ հանդիպումն օրակարգային էր դարձել, ապա պետք է որ Մյունխենում լինեին նաեւ համանախագահները: Իհարկե, կարելի է նաեւ մտածել, թե միգուցե, այնուամենայնիվ, կար պաշտոնական բանակցային գործընթացի հետ կապված, «ոտքի վրա» մեկ-երկու հարց հստակեցնելու խնդիր, որի համար կարելի էր նաեւ համանախագահներին Մյունխեն չհասցնել: Չբացառենք: Բայց նաեւ չբացառենք, որ կարող էր նաեւ քննարկվել հարցեր, որոնք շեղված են պաշտոնական բանակցային գործընթացից: Ընդ որում, ժամանակին նման կասկածներ էլի են եղել, որ Ալիեւն ու Փաշինյանը նաեւ ՄԽ-ին շրջանցող այլ գործընթաց են առաջ տանում: Օրինակ` հիշեցնենք, որ հրապարակավ նման կասկածներ առաջ քաշեց նաեւ Վիտալի Բալասանյանը՝ կապված Ալիեւ-Փաշինյան աղմկոտ «վերելակային հանդիպման» հետ: Բալասանյանի խոսքով. «Գիտենք, թե վարչապետն ում հետ է հանդիպել, տեղյակ ենք վերելակային դիվանագիտությանը...»: Ապա գեներալն այս միտքն առաջ քաշեց. «Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, դա նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն է` ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»: Այսինքն, խոսքը լեւոնական ժամանակների փուլային տարբերակի մասին է: Եվ ահա նկատենք, որ Փաշինյանի հետ փակ հանդիպումից հետո՝ հրապարակային հանդիպման ժամանակ հենց այդ փուլային տարբերակն է, որ նորից փորձեց առաջ տանել Ալիեւը, ինչը դժվար է պատահականություն համարել: Նաեւ հազիվ թե պատահական լիներ, որ այս անգամ եւս լսվեց Բալասանյանի արձագանքը եւ էլի լեւոնական ժամանակների հիշեցմամբ. «Մյունխենում տեղի ունեցածին շատերն են հետեւել... Բայց մի կողմ դնելով զգացմունքը` պետք է արձանագրել, որ փաստացի մենք վերադարձել ենք 1997-ի տխրահռչակ տարբերակին: Ալիեւը կողմ արտահայտվեց դրան, իսկ հայկական կողմից առարկություն չլսվեց, այնինչ 1997-ին արցախյան կողմը պաշտոնապես մերժել էր...»:

ՈՒ ՆՈՐԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ «ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԲԱՐՁՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

Եվ որպեսզի կասկած չմնա, որ 1997թ.-ի փուլային տարբերակը էապես տարբերվում է ՄԽ-ի կողմից առաջ տարվող գործընթացից, Բալասանյանը նաեւ մանրամասնում է. «1994-ից հետո բանակցային գործընթացը 1996-ին Լիսաբոնում ցույց տվեց իր առաջին արդյունքը, երբ միջազգային հանրությունը բացահայտորեն հայտարարեց, որ Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմից դուրս: Պարզ էր, որ դա մեր դիվանագիտության խայտառակ էջերից էր: 1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ մեր դիվանագիտության այդ խայտառակ էջը փակվեց: Իսկ 2007-ից հետո առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց տարբերակ, որ Արցախը կարող է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս: «Մադրիդյան սկզբունքները» հենց այդ մասին էին...»: Ընդ որում, Բալասանյանը նաեւ ընդգծում է, որ «Մադրիդյան սկզբունքների» հիմքով այն տարբերակը, որը ներկայումս առաջ է տանում ՄԽ-ն, ամենեւին էլ մեր երազանքների գագաթնակետը չէ: Սակայն մեզ համար այն, փուլային տարբերակի համեմատ, մեկ էական առավելություն ունի. «Մեզ արդեն չեն ասում, թե պետք է լինեք Ադրբեջանի կազմում»: Նաեւ չմոռանանք, որ առաջարկվող հանգուցալուծումը մեկ փաթեթի շրջանակներում է, եւ ոչ թե Ալիեւի երազած եւ ժամանակին ԼՏՊ-ի կողմից առաջ տարվող փուլերը, երբ ամեն մի փուլից հետո Բաքուն, ինչ-որ բան ստանալով, կարող է հանգիստ հրաժարվել մնացած բանավոր պայմանավորվածություններից:

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Նիկոլ Փաշինյան. (Տեսանյութ)

 

ԴՈՒՇԱՆԲԵԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Այսպիսով, ի դեմս Բալասանյանի, արցախյան հին գեներալիտետից, ավելի ստույգ՝ պատերազմը հաղթած ռազմաքաղաքական շրջանակներից երկրորդ անգամ է գալիս հետեւյալ միանգամայն թափանցիկ մեսիջը: Նախ, որ փուլային լուծումը, որն առաջ քաշեց Ալիեւը, խորը հակասության մեջ է ներկայումս ՄԽ-ի կողմից տարվող օրակարգի հետ: Եվ երկրորդը, որ ունեն լուրջ կասկածներ, որ ՄԽ-ի վերահսկողությունից դուրս գտնվող Փաշինյանի առանձնազրույցներն Ալիեւի հետ իրականում ԼՏՊ-ի նախընտրած երբեմնի ծրագրերի շուրջ են: «Հայաստանի դիրքորոշումն այս պահին հստակեցման կարիք ունի»,- նաեւ ընդգծում է Բալասանյանը: Այսինքն, եթե փուլային տարբերակն ընդամենը Ալիեւի երազանքն է, եւ Փաշինյանն այդ խաղի մեջ չէ, ապա թող հստակ ասի, թե նախ՝ որն է, ի վերջո, իր տեսլականը: Եվ երկրորդը, ի՞նչ են քննարկում Ալիեւի հետ՝ առանց միակ միջազգայնորեն ճանաչված միջնորդների՝ ՄԽ-ի եւ առաջին հերթին՝ համանախագահ երկրների ներկայացուցիչների մասնակցության: Մինչդեռ իրականությունն այն է, որ չնայած եղած բազում կասկածների ու ուղղակի մեղադրանքների, Փաշինյանից այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չեղավ «վերելակային դիվանագիտության» հետ կապված, ու դրան հիմա էլ ավելացած Մյունխենի հանդիպումը: Բայց այստեղ կա նաեւ մեդալի մեկ այլ երեսը եւս: Անկախ նրանից, թե Ալիեւ-Փաշինյան մյունխենյան քննարկումը ինչ ուղղությամբ էր, թերեւս Փաշինյանը, առավել եւս՝ Ալիեւը, քաջ գիտակցում են, որ անգամ երկկողմ պայմանավորվածություննեի դեպքում չեն կարող առաջ տանել որեւէ լուծում, որը չի ստացել համանախագահ երկրների «դաբրոն»: Իսկ ահա այն փուլային տարբերակը, որը ժամանակին Լեւոնն ակտիվորեն քննարկում էր, իր բնույթով մեծապես ուղղված էր ՌԴ-ի դեմ, այն է՝ հետապնդում էր Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի ստեղծման միջոցով ՌԴ-Իրան կապը խզելու նպատակ: Ընդ որում, կարելի է նաեւ հիշեցնել այն կոշտ արձագանքը, որ  ստացավ Ալիեւը Լավրովի կողմից, երբ փորձում էր հակամարտությունը ձեւակերպել, որպես Ադրբեջանի ներքին խնդիր՝ հասկացնելով, որ այդ դեպքում լուծումը եւս կարող է լինել համանախագահներին շրջանցելով: Իհարկե, այս ընթացքում Ալիեւը փորձում է հանդես գալ ՌԴ-ի ամենաջերմ եւ ակտիվ դաշնակցի կերպարով, որը նաեւ նպատակ ունի ցույց տալ, թե Արցախը ստանալով, Ադրբեջանը որեւէ խնդիր չի առաջացնի ՌԴ-ի ռազմավարական շահերի համար: Ընդ որում, այդ քարոզչական տրյուկի մասերից մեկն էլ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա դաշնակցային եռանկյան գաղափարն էր, որը եւս Բաքուն համառորեն առաջ էր մղում: Բայց թե այդ պահին ուր են գնում ՌԴ-Թուրքիա հարաբերությունները ¥տե՛ս նաեւ ստորեւ¤, արդեն իսկ ցույց են տալիս, որ նման եռանկյան գաղափարը եղել եւ մնում է ֆանտաստիկայի հարթությունում. որքան էլ Մոսկվան եւ Անկարան ունենան որոշակի ընդհանուր շահեր, ունեն նաեւ խորը հակասություններ: Իսկ դա հուշում է, որ արցախյան հարթակում եւս  հակառուսական գործընթացներ ծավալելն առնվազն այս պահին իրատեսական չէ: Այսինքն, անկախ երկկողմ քննարկումներից, բանակցային գործընթացը ՄԽ-ի վերահսկողությունից հանելը ամենաանհավանական տարբերակն է:

Ալիեւը պաշտոնանակ է արել երեք գեներալների

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА