o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՊԱՌՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ

18.02.2020 22:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՌՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ

«Իրավունք» թերթը դեռեւս նախորդ տարի անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի»15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր ներկայացնել սպառողին: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ` կաթ պարունակող մթերք: Այն պարզ պատճառով, որ եթե սննդամթերքի ինչ-որ բաղադրիչ փոխարինվում է (այս դեպքում՝ ավելի թանկ կենդանական յուղը բուսականով), դա արդեն այլ մթերք է, իսկ այլ ապրանքի անվան տակ վաճառելը` խաբեություն: Ամիսներ առաջ մեր հրապարակման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ` ընդդեմ «Պարգեւ» ՍՊԸ-ի: Ընկերությունն էլ նույն հրապարակումից իրեն վիրավորված համարելով` փորձել է դատական ատյաններում հարցը լուծել: Սակայն, ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ` տարեվերջին ՏՄՊՊՀ-ն մեզ տրամադրեց ուսումնասիրությունների եզրակացությունը: Արդյունքում` հանձնաժողովն ընկերության նկատմամբ անհրաժեշտ է համարել նշանակել տուգանք` 2 384 338.93 դրամի չափով: Որից հետո վերջիններս հրաժարվեցին հայցից: Հատկանշական է, որ այս ամբողջ պատմությունից հետո հեռուստաընկերություններից մեկը եւս օրերս անդրադարձավ ընկերության թույլ տված խախտումներին, իր հերթին հետաքրքիր փաստեր ներկայացնելով: Ու հուսանք, որ գոնե այսկերպ՝ լրատվական ակտիվության հաշվին հնարավոր կլինի գոնե մասամբ հասնել այն ահավոր վիճակի կարգավորմանը, որը ներկայումս տիրում է մեր բազում սպառողական շուկաներում:

«Լավ լուր տնտեսվարողների համար». Բաբկեն Թունյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА