o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՄԱՆՑ ՊԵՏՔ ԷՐ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՅՍՊԻՍԻՆ ՍԱՐՔԵԼ, ԵՎ ՍԱՐՔԵՑԻՆ

18.02.2020 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՄԱՆՑ ՊԵՏՔ ԷՐ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՅՍՊԻՍԻՆ ՍԱՐՔԵԼ, ԵՎ ՍԱՐՔԵՑԻՆ

Կառավարության շենքի դիմաց երեկվա հերթական բողոքի ակցիան վերջին ժամանակների ամենատխուր խնդիրներից մեկի հետ էր կապված՝ բանակային սպանությունների այսօրինակ ավելացման: «Մեր զինվորն այսօր ավելի վատ վիճակում է՝ կանգնած է գնդակի տակ, ու պարզ չէ, թե որ կողմից է այդ գնդակը ստանալու», ահա սա էր ակցիայի ողջ տրամաբանական իմաստը:

Այսօր խորհրդային բանակի ու նրա զինվորի օրն էր

Լրագրողների հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակից, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը այս հարցադրումն առաջ քաշեց. «Հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց  արտառոց ոչինչ էլ տեղի չէր ունենում, հեղափոխությունից հետո էլ, երբ իրավիճակն անկայուն էր, նորից սպանություններն այս քանակին չէին հասնում, ոնց որ այս 40 օրերի ընթացքում: Սա պետք է բացատրություն ունենա, եւ այս բացատրությունը մեզ պետք է տան պաշտոնատար անձինք` առաջին դեմքերից սկսած»: Այսինքն, պատկան պաշտոնյաները պետք է բացատրություն տան, թե այս ի՞նչ է տեղի ունենում բանակում. «Գիտեմ, որ պարբերաբար հանդիպումների ժամանակ դատախազությունը, իրավապահ մարմինները մեծ հպարտությամբ ասում են, որ իրենք այս գործերի 90 տոկոսը բացահայտել են: Ստում են, որովհետեւ այս գործերի մեծ մասը թերի բացահայտված է, կամ առհասարակ բացահայտված չեն իրական մեղավորները, եւ նաեւ սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ եւ մահվան դեպքեր: Կա ստանդարտ սցենար՝ ո՛չ դատախազությունը, ո՛չ իրավապահ մարմինները տեղից չեն շարժվում: Ինչո՞ւ որեւէ մեկի հեռացման մասին, քրեական պատասխանատվության ենթարկելու մասին մի խոսք անգամ չկա»:

ՍԴ 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի. Էդիկ Բաղդասարյան

Այսպիսով, «բացատրությունը», որն օրերս տվեց վարչապետ Փաշինյանը, թե՝ պատճառը քրեական ենթամշակույթն է, ակցիայի մասնակիցների համար անընդունելի է. «Հիմա նոր թեզիս են գտել` համարում են, որ ժողովուրդը, որը գոնե 1 արու զավակ ունի, բոլորս քրեական ենթամշակույթ կրող ենք, մենք մեր երեխաներին դաստիարակում ենք որպես գողականներ ու ուղարկում ենք բանակ, ու այդ 18 տարեկան «լակոտը» կարողանում է կայացած բանակը կազմաքանդել ու իր բարքերը ստիպել: Պարոն Փաշինյան, եթե ձեր կառավարությունում լինի մարդ, որը քրեական բարքերի կրողը լինի, գա մտնի ու փորձի ձեր նախարարներին, փոխնախարարներին գողական կարգերով կարգի հրավիր, դուք ի՞նչ կանեք այդ մարդուն, կարգի չե՞ք հրավիրի: Թույլ չենք տալու մեր երեխաներին մատաղ անել: Մի ստիպեք, որ մենք ավելի կոշտ քայլերի գնանք, մի ստիպեք, որ կոչ անենք՝ ՀՀ փողոցներ դուրս գան պոտենցիալ զինվորների մայրերը, դա կլինի արդեն քայլը, որին մենք չենք ուզի գնալ»:

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՔԿ-Ն ՓՈՐՁՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄՈԶԵԼ, ԹԵ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Եվ իրոք, բանակային այս դեպքերի պատճառները պետք է որ էականորեն ավելի խորքային լինեն: Փորձենք մեկ այլ վիճակագրություն եւս հաշվի առնել: ՀՀ քննչական կոմիտեն նախօրեին տեղեկացրեց Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարության մասին: Դեպքը տեղի է ունեցել մի խումբ դեռահասների՝ 14-16 տարեկան դպրոցականների մասնակցությամբ վիճաբանության արդյունքում: Փորձենք դիտարկել թեկուզեւ վերջին մեկ-երկու ամսվա պատկերը: Փետրվարի 14-ին անչափահասի դանակահարություն է եղել Երեւանում: Երկու անչափահասի հունվարի վերջերին դանակահարեցին նորից Երեւանում: Դրանից առաջ՝ Թալինում, Նոր Խարբերդում, եւ այդպես շարունակ: Ընդ որում, նաեւ հենց դպրոցներում ու դրանց հարեւանությամբ դանակահարության դեպքերի պակաս չկա. 16-17-ամյա դեռահասների դանակահարություն թիվ 184, ապա՝ 114 դպրոցում, հունվարի 20-ին՝ 15-ամյա դեռահասի դանակահարություն թիվ 191 դպրոցում եւ այլն: Իհարկե, դեռահասական, պատանեկան տուրուդմփոցներ միշտ էլ եղել են, եւ դրանց լիակատար բացառումը հազիվ թե լինի: Սակայն եթե ժամանակին ամեն նման դեպքի մասին ամիսներով խոսվում էր, ապա ներկայումս դանակահարությունների հաճախականությունն այնքան է ավելացել, որ հազիվ օրվա լրահոսի թեմա են դառնում: Թե ինչու, կարող են տարբեր բացատրություններ լինել: Բայց չմոռանանք. երբ երեխաներին հանում, փողոցներն են լցնում, թե՝ ինչ ուզում եք, արեք, ներկայիս իրավիճակը նաեւ նման ամենաթողության եւ դրա հետեւանքով՝ բոլոր արգելակները կորցնելու ներկայիս իրավիճակը միանգամայն սպասելի էր: Այդ մասին, ի դեպ, ժամանակին շատ հոգեբաններ մաշկներից դուրս եկան՝ զգուշացնելով, բայց բաի տեղ դնող չեղավ: Արդյունքում, այդ ամենաթողության զգացմունքով լցված երեկվա դեռահասներն այսօրվա զինվորներն են: Ու եթե քաղաքացիական կյանքում հասանելի էր դանակը, հիմա արդեն ձեռքներին զենք ունեն: Մինչդեռ բանակային արգելակող ամենակարեւոր օղակներից մեկը եւս չի գործում: Թե «հեղափոխությունից» հետո ինչ վիճակում հայտնվեց բարձրաստիճան եւ տարիների փորձառություն ունեցող սպայակազմը, բոլորը գիտեն: Իսկ ահա միջին եւ կրտսեր հրամկազմը, հենց որոնք էլ զինվորի հետ անմիջական շփվողն են, այլ խնդիրներ ունեն: Այսպես, եթե ժամանակին դասակի կամ վաշտի հրամանատարը կարող էր ծայրահեղ դեպքում մեկ-երկու ապտակով ուշքի բերել իրեն ամենազոր զգացողին, ընդ որում, դրանով հնարավորինս բացառելով ինչպես ապագա սպանությունը, այնպես էլ այդ նույն պատժվող զինվորի կալանավայրում հայտնվելու հեռանկարը, հիմա պատկերն այլ է: Մեկ «չափալախ» եւ կհայտնվես մարդու իրավունքները խախտող «հրեշի» դերում: Ճիշտ է, լեյտենանտն այլ լծակներ ունի: Օրինակ, կարող է «չափալախի» փոխարեն հրաման չկատարելու մասին զեկուցագիր ներկայացնել այս կամ այն զինվորի նկատմամբ, եւ նա կհայտնվի վանդակաճաղերն այն կողմից տեսնելու ռեալ հեռանկարի առաջ: Ու հիմա հարց. ո՞ր մի երիտասարդ, ավելի ճիշտ՝ պատանի լեյտենանտը մի խոսք ու վեճի համար կուզենա 18-19-ամյա զինվորին բերդերն ընկած տեսնել: Իսկ եթե չուզենաս, «մարդու իրավունք» կոչված խնդիրն է առաջ գալիս: Արդյունքում, շատ դեպքերում նախընտրում են «ոչինչ չտեսնել», որին էլ գումարվում է դանակահարություններին այդքան սովոր դարձած սերնդի սինդրոմն, ու հասնում ենք այս վիճակին: Հիմա, ո՞վ է այս ամենի պատասխանատուն, մեղավորը: Սա, հասկանալի է, բուռն վեճեր առաջ բերող հարց է, որը, սակայն, լուծում չի ստանում՝ «մարդու իրավունք»-«ջահել երեխուն ոնց բանտ ուղարկեմ» դիլեմայի արանքում: Իսկ ավելի խորը եթե նայենք, ապա ոմանց պետք էր հայոց հաղթական բանակն այսպիսին սարքել, եւ սարքեցին: Ուրեմն, մեղավորը մենք բոլորս ենք, որ դա թույլ տվեցինք:

Զոհված զինծառայողների հարազատները Դավիթ Տոնոյանի հետ համաձայնության եկան հետ վերադառնալ և հուղարկավորվել զինվորին

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА