o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՈՎ ՉԱԼԱՐԵՑ, ՀԱՐՁԱԿՎԵՑ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ»

18.02.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՈՎ ՉԱԼԱՐԵՑ, ՀԱՐՁԱԿՎԵՑ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ»

Հիմնականում՝ որպես ինքնասպանություն որակվող բանակային սպանությունների ներկայիս տխուր վիճակագրությունը վարչապետ Փաշինյանը փորձեց բացատրել «քրեական ենթամշակույթով»: Սակայն այս դեպքում բազում հարցեր կան: Օրինակ, այդ ինչո՞ւ «քրեական ենթամշակույթն» այս տեսքով սկսեց իրեն դրսեւորել հատկապես վերջին շաբաթներին: Հաջորդը, եթե անգամ «քրեական ենթամշակույթ», այնուամենայնիվ՝ ո՞վ պետք է դրա դեմն առնի: Բայց այդ ինչպե՞ս են դեռ նոր-նոր կյանք մտնող 18-20 տարեկան պատանիները հասցրել մասսայական սպանությունների հասնող մակարդակով տիրապետել այդ «քրեական ենթամշակույթին», էլ չասած, որ իրականում «քրեական ենթամշակույթ» ասվածն այդ բառի «գողական» իմաստով հենց ինքն է դատապարտում անմեղ սպանությունները: Ի վերջո, «Նոր Հայաստանում» այդ ի՞նչ զորամասեր են, որտեղ այդպես էլ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կանխել արատավոր այդ ենթամշակույթը, ու դրանից հետո, այդ ինչպե՞ս են կարողանալու թշնամու դեմն առնել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով ասաց.

Արցախի զորամասերից մեկում զինծառայող է մահացել

- Շատ կարեւոր, հասարակական լայն հնչեղություն ունեցող հարց եք բարձրացնում: Պետք է ասել, որ յուրաքանչյուր հայի համար, անկախ այդ դեպքերի պատճառահետեւանքային կապերի, ծանր կորուստ է զինվորի մահը: Տեսեք, երբ հեղաշրջման քաղաքական ցինիզմը մուտք գործեց բանակ, դրա դեմ պայքարի ձեւերն ու մեթոդները չկային: Արդյունքում, տեղի ունեցավ դաստիարակչական, կարգապահական ոլորտի եւ ցինիզմի բախում, որը, ցավոք սրտի, ի օգուտ բանակի չեղավ: Բանակում` գիտակցության մեջ տեղի է ունենում սերնդափոխության նման մի բան, երբ կանոնադրությունն ու կանոնագրքերը մնացել են նույնը, սակայն հասարակական պահանջմունքները հետ են դարձել կարգապահական բանակից ու փոխարենը ուզում են ազատատենչ գաղափարներով բանակ: Եվ հենց այս բախման արդյունքում տեղի են ունենում երեւույթներ, որոնք տանում են դեպի կառավարման ազդեցության լծակների թուլացման, այդտեղից էլ՝ ամենաթողության: Իսկ երբ բանակում թուլանում է կարգապահական ազդեցությունը, բնականաբար, տեղի են ունենում բացասական երեւույթներ, որոնց արդյունքում ունենում ենք նման ցավալի դեպքեր:

Հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է. ՊՆ խոսնակ

- Բայց նաեւ ասվեց, թե «քրեական ենթամշակույթն» է բանակ ներթափանցել ու այս վիճակը ստեղծել:

- Նման հայտարարություններ անողները առհասարակ բանակի հետ ոչ մի առնչություն չունեն եւ չեն հասկանում, որ քրեական ենթամշակույթը չի կարող բանակ ներթափանցել, որովհետեւ բանակն ապրում է կանոնադրություններով: Քրեական ենթամշակույթ բանակում երբեք չի եղել եւ չկա: Պարզապես բանակում լուրջ խնդիր է միջանձնային հարաբերությունները, ու երբ այդ հարաբերությունները դուրս են գալիս կանոնագրքերի տիրույթից, տեղի են ունենում անցանկալի միջադեպեր: Որովհետեւ, այո, բանակում կա առաջնորդության համար պայքար: Այլ բան է, որ, այո, սպաների վերահսկողությունը եւ սպաների մասնագիտական մոտեցումը միջանձնային հարաբերությունների պարզեցման հարցում պետք է լինի այնքան խորը, առարկայական եւ օբյեկտիվ, որ նրանք կարողանան բացահայտել այն բացասական դրսեւորումները, որոնք միջանձնային հարաբերություններում կլինեն: Վերջին երկու տարվա ընթացքում ով չալարեց, հարձակվեց ՀՀ զինված ուժերի վրա` չհասկանալով, որ այդ ոչ օբյեկտիվ քննադատությունները, մոլագար հայացքով հայտարարությունները հեղինակազրկում են բանակը: Ես գտնում եմ, որ գեներալիտետը շատ փորձառու է, եւ եթե բանակում տեղի են ունենում մեկ կամ երկու միջադեպ, դա դեռ չի նշանակում, որ բանակը մարտունակ չէ: Բանակում կան եւ մշտապես կլինեն խնդիրներ, որովհետեւ այստեղ զենքը ձեռքին ծառայող հզոր տղաների համախումբ է:

Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА