o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

18.02.2020 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ակնհայտ է, որ մյունխենյան շոուն, երբ թոք-շոուի ֆորմատով քննարկվում էր լրջագույն հարցը` Արցախի ճակատագիրը, այդ հարցի իրական լուծման մեջ ոչինչ չավելացվեց: Հասկանալի է նաեւ, որ ցանկացած լուրջ մարդու մոտ Նիկոլը ծիծաղ ու խղճահարություն էր առաջացնում: Իսկ հայերի մոտ` նաեւ ամոթի ու իր երկրի դեմքի համար ցավի զգացողություն: Նիկոլի կեցվածքը, շարժուձեւերը, ձեռքով քիթ սրբելը (մեկը չկա նրան թաշկինակ նվիրի), անհանգիստ ճոճվելը աթոռի վրա, դեմքի ծամածռությունները, անառողջ հայացքը, էլ չենք խոսում անգրագետ անգլերենի եւ բուն քաղաքական մտքերի մասին: Այդ ամենը Նիկոլին փոքրացնում, ճզմում եւ ոչնչացնում էր` հանգիստ, ինքնավստահ եւ ինքնագոհ Ալիեւի առաջ: Անկասկած, Նիկոլը հասկանում էր, որ դուրս գալ «ռինգ»` իրեն բոլոր առումներով գերազանցող Ալիեւի դեմ (տե՛ս աղյուսյակը), նշանակում է հարյուրտոկոսանոց պարտություն, ինչպես, օրինակ` պրոֆեսիոնալ ու բարձրակարգ բռնցքամարտիկի դեմ հանես սիրողական բոքսով նոր զբաղվող մեկին: Սակայն նա գնաց այդ քայլին, մնում է հասկանալ` ինչո՞ւ: Հավանաբար, Նիկոլին այս` իր համար  ճակատագրական ժամանակահատվածում պետք էր ցույց տալ, որ նա Ալիեւի հետ ոչ թե համակարծիք է, այլ փորձում է «քյալլա» տալ, որ նա ոչ թե դավաճանաբար վաճառում է Ղարաբաղը, ինչի մեջ նրան մեղադրողների պակաս չկա, այլ փորձում է պաշտպանել Արցախը: Այս պրիմիտիվ հաշվարկը նպատակաուղղված էր պողոսիկների վրա, որոնց պետք է ոգեւորել եւ ձեռքները «այո» քվեաթերթիկները տալով` շարան-շարան ուղարկել հանրաքվեի տեղամասեր: Այսինքն` Նիկոլին այս խայտառակությունը պետք էր, որպեսզի պողոսիկները հանկարծ չնչին անգամ չկասկածեն Նիկոլին ազգային դավաճանության մեջ: Ավելին, կան պողոսիկներ նաեւ, որոնք պարզապես հրճվանքից տակները թրջում էին, թե տեսեք` Նիկոլը անգլերեն կարողանում է նախադասություններ կազմել: Կային նաեւ նրանք, ովքեր երջանկացան, որ Նիկոլը մեջբերեց Տիգրան Մեծին, Բագրատունիներին ու Արշակունիներին:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

Այսինքն` այս թոք-շոուի արդյունքում Նիկոլը ստացավ գոնե մասամբ այն, ինչ իրեն պետք էր: Այլ հարց է, որ ՀՀ քաղաքացիների մտածող մասը եւս մեկ անգամ համոզվեց, որ վարչապետ կոչեցյալը հայ ժողովրդի խայտառակությունն է, ինչպես նաեւ վտանգ է ներկայացնում թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես հայոց պետականության համար: Բայց այս առումով Նիկոլը ոչինչ չկորցրեց, որովհետեւ հայ ժողովրդի մտածող մասը այդ ամենը մտածում էր նաեւ մինչեւ Նիկոլ-Ալիեւ «Կիսաբաց լուսամուտներում» հանդիպելը: Իսկ ահա պողոսիկներին նոր լիցք էր պետք: Այն, որ այդ ամենը արվում է Արցախի հաշվին, կարծես թե, նրանց չի էլ մտահոգում: Այլ հարց է, թե ինչի է դա պետք Ալիեւին: Չէ՞ որ վերջինս խնդիր չունի ներքաղաքական ասպարեզում, առավել եւս` օրերս վերընտրված խորհրդարանի կազմից հետո: Իր երկրում Ալիեւին ոչ ոք ոչ մի դավաճանության մեջ չի էլ մեղադրում, այլ ներքաղաքական խնդիրներ նա չունի: Հետեւաբար, ստացվում է, որ Ալիեւը եկել էր «Կիսաբաց լուսամուտներ»` Նիկոլի խաթր: Այստեղ արդեն հերթական հարցն է առաջ գալիս` իսկ ինչո՞ւ էր Ալիեւին պետք, որ Նիկոլը ոգեւորի իր պողոսիկներին ու իր ուզածով անցկացնի ապրիլյան հանրաքվեն: Այ, սա արդեն շատ ավելի լուրջ հարց է, որի պատասխանը պետք է փնտրել Արցախի շուրջ վարվող գաղտնի բանակցությունների ծալքերում:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА