o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.02.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Եվ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը, ե՛ւ ընդդիմադիր դարձած գեներալ Արթուր Վանեցյանը իրավացիորեն կոչ են արել բոլորին բանակի պրոբլեմներից ու, մասնավորապես, մահերի քանակի ավելացման մասին արտահայտվել շատ զգուշորեն` չվնասելու սկզբունքից ելնելով: Եվ ահա, զարմանալիորեն, բանակի մասին որոշեց արտահայտվել մեր ժպտերեսիկ նախագահը` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Պրոբլեմների մասով զգույշ էր, բան չունենք ասելու, իսկ մնացյալը պարզապես կենացից չէր տարբերվում. «Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ, Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից, իր ծնողներից, կնոջից, երեխաներից կամ հարազատներից, իր սիրած աղջկանից մի անկեղծ օրհնություն, աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի...»: Բայց, բոլոր դեպքերում, այդ հայտարարությունը տհաճ նստվածք թողեց: Ախր, բոլորիս աչքի առաջ նախագահը թույլ տվեց, որ Նիկոլը ցեխոտ ոտքերը սրբի մեր Սահմանադրության վրա: Նաեւ չենք մոռացել, ինչպես էր բարձր մակարդակով ընդունում Էլթոն Ջոնին` բացարձակ անտեսելով մեր ժողովրդի վերապահ վերաբերմունքը: Զարմանալի է, ինչպե՞ս եք խոսում բանակի մասին, պարոն Լոնդոն, ախր Ձեզ պարզապես դա չի հասնում...

ԶԱՐՄԱՆՔ

Հարգելի ընթերցողներ, զզվե՞լ եք, չէ, ֆեյսբուքյան հայհոյանքներից: Ուրեմն ձեզ ջերմագին կառավարական ողջույններ` Նիկոլի օրոք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար): Դա պաշտոնական թիվ է, եւ ոմն ՀՈՎԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ կողմից գլխավորած վերոնշյալ հիմնարկը հասարակությանը հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «Ֆեյքերի ֆաբրիկա» անունով: Հասկանո՞ւմ եք, ինչ զարմանալի ու զայրացուցիչ բան է տեղի ունենում` ձեր իսկ հարկերի հաշվին վարձատրում են թափթփուկների, ում հանձնարարված է ձեր բերանները սրբել ու հայհոյել ձեզ:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է, որ «անգրագետ պողոսներ» կան ոչ միայն հասարակ քաղաքացիների մեջ, այլեւ քրեական գործերի կարուձեւով զբաղվող հիմնարկում` ՀՔԾ-ում: ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գլխավորած «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն հերթական աղաղակող ապօրինության հարցով պաշտոնական հարցում էր հղել ՀՔԾ-ին, ինչից հետո զարմանալի բան տեղի ունեցավ. «ՀՔԾ-ից վաղուց արդեն իրավական գիտելիքներ չեմ ակնկալում, բայց ակնկալում էի, որ գոնե անունս ունակ կլինեն ճիշտ գրել»: Նրանք Արփինեի փոխարեն պաշտոնական պատասխանում գրել էին... Արթինե:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА