o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գևորգյանի իրավունքը․ պաշտպան

18.02.2020 13:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գևորգյանի իրավունքը․ պաշտպան

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել․ Դատախազություն

Ավելի վաղ՝ ես Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանս, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել, որով խնդրել էի իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին:

Սակայն ինչպես վերը նշվեց, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդում է ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА