o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիպրոսի նախագահը դատապարտել է Թուրքիայի գործողությունները կղզու Ֆամագուստա քաղաքի տարածքում

18.02.2020 12:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիպրոսի նախագահը դատապարտել է Թուրքիայի գործողությունները կղզու Ֆամագուստա քաղաքի տարածքում

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի կողմից կղզու Վարոշայի շրջանում (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) իրակացվող քայլերը և դրանք որակել որպես մարտահրավեր: Այս մասին տեղեկացնում է haber7.com կայքը:

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 214-ի, արտասահմանում մահացել է Թուրքիայի 98 քաղաքացի

Կիպրոսի զբոսաշրջային հանգստավայրերից մեկը հանդիսացող Վարոշայի շրջանը, որը «ուրվական քաղաք» է, արդեն 46 տարի փակ է այցելուների համար: Անաստասիադիսը նշել է, որ Ֆամագուստայի բացմանն ուղղված Թուրքիայի քայլերին իրենք կպատասխանեն դիվանագիտական քայլերով:

«Ձեռքներս ծալած չենք նստի: Անընդունելի կլինեն այստեղ թուրքերի սադրիչ գործողությունները»,-ասել է Կիպրոսի նախագահը: Անաստասիադիսը անընդունելի է համարել թե՛ ցամաքային հատվածում, թե՛ Միջերկրական ծովում Կիպրոսի ինքնիշխանության իրավունքի խախտումները:

Թուրքիայի դիրոքորոշումը այս հարցում այն է, որ այս շրջանը հանդիսանում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասը, և նրանք այստեղ իրավունք ունեն «գործի դնելու բոլոր միջոցները` ապահովելու իրենց հայրենիքի կայունությունն ու տնտեսական զարգացումը»:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА