o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես մեկնելու եմ Արցախ եւ սատարելու եմ Արցախի հերոս գեներալին». Դավիթ Մկրտչյան

18.02.2020 01:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ես մեկնելու եմ Արցախ եւ սատարելու եմ Արցախի հերոս գեներալին». Դավիթ Մկրտչյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ անդրադառնալով  Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճ հանդիպմանը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ նշում է. «Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարտավոր եմ արձագանքել: Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն, այն տարբերակը, որը անընդունելի է Արցախի Հանրապետության համար: Հիշեցնեմ, որ հակամարտության լուծման այդ տարբերակը քննարկվում էր 1997-ին եւ դեռ այն ժամանակ պաշտոնապես մերժվել է: Իլհամ Ալիեւը, Մյունխենում կայացած քննարկման ընթացքում ցույց տվեց, որ Ադրբեջանը, 23 տարի անց էլ, դեռ խոսում է նույն` հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին, որովհետեւ դա Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ուղղակի ճանապարհն է: Նա ցանկանում է ադրբեջանցիների վերադարձը Արցախ եւ համաձայն է հասնել այդ նպատակին փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Արցախում եւ այլն։ Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել եւ վերադարձել է 1997-ին: Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիեւին ասեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը եւ Սովետական միության փլուզման զուգընթաց եւ համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հռչակել է Արցախը անկախ Հանրապետություն: Սա է իրողությունը: Արցախի Հանրապետությունը անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է եւ ցանկացած այլ մոտեցում անընդունելի է եւ ընկալվում է որպես պատերազմի սպառնալիք: Ի գիտություն նշեմ, որ Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում: Ցանկացած պարագայում Արցախը պատրաստ է լուծել իր անկախության ու անվտանգության հարցը»:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են ԱԱԾ․ մանրամասներ

Արձագանքնելով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ 2016-19 թթ.-ին Արագածոտնի մարզի Երիտասարդ Երկրապահների միության նախագահ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ գրում է. «Արա դե, կռված տղեն ուրիշ ա էլի: Կեցցեն Արցախի հերոսները, հպարտ եմ Ձեզնով: Այսօր, առավել քան երբեւէ, Արցախին որձ Նախագահ ա պետք: Արցախում բնակվող ցանկացած ոք՝ որձ ա, ես բոլորին էլ հարգում եմ, բայց որձերի մեջի ՈՐՁԸ՝ Վիտալի Բալասանյանն է: Վիտալի Բալասանյան ջան,այս դժվարին ժամանակաշրջանում դու հաստատում ես մարտական ընկերներիդ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վճռական խոսքը՝ Զագրեբից եւ կալանավայրից: Ես մեկնելու եմ Արցախ եւ սատարելու եմ Արցախի հերոս գեներալին: Վիտո ջան,կողքդ ենք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА