o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուրունդիում գտնվել են գերեզմանատներ վեց հազար մարդու աճյուններով

17.02.2020 22:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բուրունդիում գտնվել են գերեզմանատներ վեց հազար մարդու աճյուններով

Բուրունդիում հայտնաբերել են նոր գերեզմանատներ՝ ավելի քան վեց հազար մարդու աճյուններով, որոնք զոհվել են 1972-ին հութու ցեղախմբի դեմ էթնիկ զտումների ժամանակ: Այս մասին փետրվարի 16-ին հաղորդել է Anadolu գործակալությունը: Նշվում է, որ ըստ ճշմարտության և հաշտեցման հաստատման հանձնաժողովի նախագահ Պիեռ Կլավեր Նդայկարիեի՝ էթնիկ զտումների զոհերի թաղման վայրերը պարզելու ուղղությամբ աշխատանքների հերթական փուլը սկսվել է այս տարվա հունվարին ՝ կառավարության կարգադրությամբ: Գերեզմանատանը հայտնաբերվել է 6,032 աճյուն, ինչպես նաև տասնյակ հազարավոր փամփուշտներ:

ԱՄՆ-ում ավելի քան 5,1 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից (РИА Новости)

Ըստ Նդայկարիեի՝ էթնիկ զտումների հետևանքով զոհվածների ընտանիքները այժմ կարող են խախտել 48 տարի տևած լռությունը: Գործակալության տվյալներով՝ 2014 թվականին Բուրունդիի կառավարությունը ստեղծել է հանձնաժողով՝ ուսումնասիրելու երկրում կատարված հանցագործությունները 1885-ից 2008 թվականներին: Մինչ օրս հանձնաժողովը հայտնաբերել է ավելի քան չորս հազար գերեզմանատներ և ավելի քան 142 հազար մարդու աճյուններ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА