o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

17.02.2020 21:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ,  հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարզիկները հայտնեցին փետրվարի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

​​​​​​​Սա ոչ թե օգնություն է, այլ շան փայ. Արա Վարդանյան

Անդրադառնալով Հռոմում անցկացված առաջնությանը՝ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ միակ մտավախությունն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասվածք ունենալն էր: «Մնացածը՝ լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում: Գոտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լավ ճանաչում էի»,-նշեց Արթուր Ալեքսանյանը: Անդրադառնալով թուրք և ադրբեջանցի երկրպագուների և թուրք մարզիկի  պահվածքին՝ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով հայկական դրոշին կանգնելուն, մարզիկը նշեց, որ այդ պահվածքը կարևոր չէ: «Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ հետո ասացին, բայց, եթե նույնիսկ նրանք դեմքով չշրջվեցին դրոշին, հայոց հիմնը լսեցին: Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: Այնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»,-նշեց Արթուր Ալեքսանյանը՝ տեղեկացնելով որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուներ, նրանց թվում` նաև Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ինչը իրեն ավելի է ոգևորել:

Կարապետ Չալյանն էլ խոստանում է Օլիմպիական խաղերին չշտապել: «Կաշխատեմ օլիմպիական մրցումների ժամանակ չշտապել, հենց այդ շտապելն է որ խանգարում է ինձ հաղթել»,-անկեղծացավ Չալյանը: Խոսելով Եվրոպայի առաջնության իր մրցակիցների մասին՝ Կարապետ Չալյանը նշեց, որ բավական բարդ էր. «Բոլորը փորձառու ըմբիշներ էին, դժվար էր գոտեմարտելը, բայց փա՛ռք Աստծո, առանց մեդալ չվերադարձա»:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА