o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

17.02.2020 19:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ Այս մասին azatutyun.am-ին հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նրա խոսքով՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։

Արտակարգ դրությունը՝ բացահայտեց Տաթեւ Ղազարյանի արտակարգ կարողությունները

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ հայտնեց՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Տարիուկես տևած քննությունից հետո իրավապահները եզրահանգել են, որ Վաչագան Ղազարյանն ապօրինի չի հարստացել։ Ղազարյանին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ azatutyun.am 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА