o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե հանրաքվեի արդյունքում 650.000 այո չհավաքեն, Փաշինյանըՙ թիմի հետ պետք է իրերը հավաքի ու գնա.Գեորգի Գաբրելյան

17.02.2020 16:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե հանրաքվեի արդյունքում 650.000 այո չհավաքեն, Փաշինյանըՙ թիմի հետ պետք է իրերը հավաքի ու գնա.Գեորգի Գաբրելյան

Երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի, սահմանադրական փոփոխությունների և այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Գեորգի Գաբրելյանի հետ:

Օրհասական խնդիրները թողած՝ տոտալ իշխանության իրենց տենչանքն են իրականացնում, ինչը կրկնակի անբարոյական է. Արմեն Աշոտյան


- Ի՞նչ եք կարծում,ս ահմանադրական փոփոխությունները կարո՞ղ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հիմք հանդիսանալ։


- Երբ հասկանում ենք սահմանադրական փոփոխությունների իմաստը, երբ հասկանում ենք իշխանությունների կողմից վերաբերմունքը, քանի որ ոչ մի իրավական անհրաժեշտություն չկա մեր երկրում, ընդհամենը պայքար անձերի շուրջ, անձերի պայքարի համար էլ, մեր ժողովուրդը պետք է վճարի, հետևաբար պարզ է դառնում, որ սահմանադրական դատարանը պետք է հլուհնազանդ լինի, և Նիկիլ Փաշինյանի կողմից ցանկացած առաջարկ անմիջապես ՍԴ-ում հաստատվի, լինեն օրինական, թե հակաօրինական: արծում եմ, այստեղ կա նաև Ստամբուլյան կոնվենցիան: Հիշենք նաև, որ հասարակությունը խնդիր բարձրացրեց, որ Ստամբուլյան կոնվենցիան չի համապատասխանում մեր սահմանաերությանը, մեր ազգային մշակույթին դեմ է, դեմ է նաև իրավական առումով, քանի որ հակասում է գործող սահմանադրությանը, և որպեսզի այդ խնդիրն այլևս չառաջանա, Ստամբուլյան կոնվենցիան ևս մաս կկազմի իրենց ծրագրերի մեջ:


- Մասնագետները պնդում են,որ օր-օրի նվազում է ներկայիս իշխանությունների վարկանիշը, այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում իշխանությունները կկարողանա՞ն ապահովել 650.000 այո:


- Ճիշտ են ասում մասնագետները,այդ ամենը գործ չանելու արդյունք է : Մենք բոլորս ենք տեսնում,թե ինչ են նրանք անում: Չկարողանալով հիմնական հարցերը լուծել, ստեղծում են կեղծ օրակարգեր և դրա շուրջ սկսում պայքար: Հատկապես Արցախի հարցի հետ կապված բանավեճը Ալիևի հետ կնպաստի ևս: Կան մասնագետներ և շատ այլ բանիմաց մարդիկ, որոնք շատ մտահոգված և վիրավորված են վարչապետի պահվածքից Արցախի հարցը ոչ հարիր ներկայացնելուց: Այս առումով ևս նվազել է իր վարկանիշը: Չեմ կարծում, որ մեր քաղաքացիները 650.000 այո կտան, սակայն ընտրությունները կարող են այնպես ընթանալ,ո ր նկարչություն արվի, և՛ մթնոլորտի, և՛ տեղամասերի առումով: Մենք 2018-ին տեսել ենք բազմաթիվ խախտումներ, չի բացառվում, որ հիմա կրկնակի լինի: Եթե հանրաքվեի արդյունքում 650.000 այո չհավաքեն, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին պետք է իրերը հավաքի ու գնա:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА