o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը».«ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը»

17.02.2020 11:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը».«ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, անտեսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, ինչը դժվար թե օգնի իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Stampa պարբերականին:

Կորոնավիրուսի ֆոնին Թրամփի կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով. Forbes

«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել է «մեկ քայլով» լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնում, ըստ էության, անտեսել են մերձարևելյան կարգավորման համընդհանուր ճանաչված միջազգային-իրավական բազան, որը ներառում է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերը»,-իտալական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է միակողմանի զիջումների միջոցով պաղեստինյան տարածքների «վերջնական կարգավիճակի» բոլոր առանցքային հիմնախնդիրների (սահմաններ, բնակավայրեր, Արևելյան Երուսաղեմ, փախստականներ) լուծում և այդ ամենը՝ հօգուտ Իսրայելի:

«Դժվար թե նման մոտեցումն օգնի իրավիճակի կարգավորմանը: Դա է վկայում նաև այն, որ, այսպես կոչված, «դարի գործարքը» ամբողջովին մերժվում է պաղեստինցիների կողմից»,-ասել է Լավրովը:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով՝ Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА