o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսեւորման օրն է

17.02.2020 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսեւորման օրն է

Բարության ինքնաբուխ դրսեւորման օրը (Random Acts of Kindness Day), որն աշխարհում նշվում է  ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից մեկն է, գրում է Calend.ru-ն:

2020թ. փետրվարին 290 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից (տեսանյութ)

Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն եւ նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական համոզմունքներից:

Այս տոնն առավելապես հայտնի է Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ եւ մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

Տոնի կազմակերպիչների ամենակարեւոր կոչը բոլորի նկատմամբ բարի լինելն է, ընդ որում՝ ոչ թե պարզապես բարության, այլ անսահման եւ անշահախնդիր բարության դրսեւորումն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА