o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որևէ կոնֆլիկտ

17.02.2020 09:48 ՔՐԵԱԿԱՆ
Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որևէ կոնֆլիկտ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դատարանի որոշումը փետրվարի 10-ին բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` մարտական հերթապահության կանոնները խախտելու համար

«Ցանկացած իրավաբան, եթե վերցնի այդ որոշումը, միակ հետեւությունը, որ կանի՝ կամայական եւ ապօրինի որոշումն է: Դավիթը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Եթե նայենք, թե ինչի համար է այդ մեղադրանքը առաջադրվել, ապա կասեմ, որ դա իրավական ֆանտազիայի արդյունք է: Ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում շատերն անակնկալի են գալու, որովհետեւ իրավական առումով գործ ունենք ուղղակի «բեսպրեդելի» հետ, որովհետեւ այլ կերպ ես չեմ կարող անվանել:

Մի խոսքով` շատ ցավալի իրավիճակ ունենք, երբ որ բառիս բուն իմաստով քրեական իրավունքն ու դատավարությունը ոտքի տակ գցած վիճակ է, որովհետեւ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է պաշտպանը։ Փաստաբանը նաև նշել է, որ Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որեւէ կոնֆլիկտ կամ վեճ, որը կարող էր նման ծանր հետեւանքի հանգեցնել:

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ NEWS.am   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА