o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ավելի երիտասարդ տեսք ունենալ. նորաձևության 6 խորհուրդ

16.02.2020 23:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպես ավելի երիտասարդ տեսք ունենալ. նորաձևության 6 խորհուրդ

Դժվար թե հիմնավորելու կարիք կա, որ մեր զգեստապահարանն է հիմնականում որոշում, թե ինչպիսի տեսք մենք կունենանք'որքան խնամված, արժեքավոր, նորաձև և գրավիչ: Ճիշտ ընտրված զգեստապահարանը կարող է նաև քողարկել տարիքը և օգնել շատ ավելի երիտասարդ տեսք ունենալ:

Խորհուրդներ 30 տարեկան կանանց՝ 60 տարեկան կանանցից

Ստորև ներկայացնում ենք նորաձևության մասնագետների մի քանի խորհուրդներ, որոնք ձեզ թույլ կտան հավաքել «հակատարիքային» զգեստապահարան:

Հետևեք թրենդներին

Ավելի երիտասարդ տեսք հաղորդող զգեստապահարան ունենալու հիմնական կետերից մեկը ձեր հավաքածուում այնպիսի հագուստի ընդգրկելն է, որը համապատասխանում է նորաձևության արդի պահանջներին: Ոչ, մենք չենք հորդորում կուրորեն հետևել միտումներին, այնուամենայնիվ, խորհուրդ չենք տալիս նաև դրանք լիովին չանտեսել: Ինչո՞ւ է այդքան կարևոր, որ զգեստապահարանում դասական հիմնական իրերի հետ միասին, տեղ գտնեն նաև նմուշներ վերջին հավաքածուներից: Բանն այն է, որ արդիական իրերը կերպարը դարձնում են ժամանակակից և թարմ: Արդյունքում, դուք ոչ միայն ցույց եք տալիս ձեր տեղեկացվածությունը նորաձևությունից, այլև ունեցած տարիքից ավելի երիտասարդ եք թվում:

600x580

Թարմացրեք զգեստապահարանը

Զգեստապահարանը կարելի է թարմացնել ոչ միայն նոր գերժամանակակից իրերով, այլև դասականների օգնությամբ: Գաղափարն այն է, որ ժամանակ առ ժամանակ հարկ է թարմացնել հիմնական դասական զգեստապահարանը: Եթե նկատում եք, որ ձեր նախընտրած իրերը մաշված են, տեսքից ընկել են և էժանացնում են կերպարը, կամ դրանք վերանորոգեք կամ նորը գնեք՝ դրանց փոխարինման համար: Կարևոր է, որ ձեր իրերը գտնվեն գերազանց վիճակում:

600x580

Ուշադրություն դարձրեք աքսեսուարներին

Աքսեսուարներն ամենևին էլ երկրորդական դերեր չեն խաղում. հիշեք սա և հատուկ խնամքով մոտեցեք աքսեսուարների ընտրությանը: Առանց աքսեսուարների հանդերձանքը նայվում է միջին, անավարտ և ոչ այնքան նրբագեղ: Այնուամենայնիվ, չպետք է նաև չափն ացնել՝ սա կարող է կերպարը անճաշակ դարձնել: Աշխատեք կրել նվազագույն զարդեր, հատկապես, եթե դրանք արտահայտիչ և ինքնաբավ են: Իսկ ավելի երիտասարդ տեսք ունենալու համար, մի կողմ դրեք հնացած ոճերի զարդեղենը, որոնց հավանություն կտար ձեր տատը' դրանք անողոքաբար մեծացնում են տարիքը, իսկ փոխարենը կրեք ժամանակակից զարդեր: Ընտրանքը, որոնց պարագայում հաստատ չեք սխալվի՝ ոսկե կամ արծաթից պատրաստված նրբագեղ զարդերն են:

600x580

Ընտրեք հագուստի գույնը

Ձեր կրած իրերի գույնից շատ ավելի բան է կախված, քան կարծում եք: Ըստ ոճաբանների՝ խամրած, մռայլ երանգների իրերը (թեկուզև՝ նորաձև) կարող են նկատելիորեն մեծացնել ձեզ: Հատկապես, եթե դրանք գրավում են ձեր զգեստապահարանների մեծ մասը: Փորձագետները խորհուրդ են տալիս զգեստապահարանները «լուսավորել», թեթև ու պայծառ գույներով հագուստ կրել, եթե ցանկանում եք ձեր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունենալ:

600x580

Կրեք համապատասխան կոշիկ

Իսկապես կոշիկներից, ինչպես նաև այլ պարագաներից, շատ բան է կախված, ներառյալ այն, թե որքան գրավիչ ու երիտասարդ տեսք կունենաք: Անտեղի է հիշեցնել, որ մաշված և չխնամված կոշիկները միայն կփչացնեն տպավորությունը, իսկ հնացած ոճինները ստվեր կգցեն ձեր կերպարին ու կծերացնեն ձեզ: Հետևաբար, կոշիկները ընտրելիս միշտ հաշվի առեք մի քանի հիմնական չափանիշ. դրանք պետք է լինեն կոկիկ և մաքուր, ժամանակակից և նորաձև, նաև՝ բավականաչափ հարմարավետ:

600x580

Կրեք հագուստ, որը կատարյալ է ձեր կազմվածքի համար

Նույնիսկ եթե դուք հագնեք ամենանորաձև և թանկ հագուստը, դրանում երիտասարդ և գրավիչ տեսք չեք ունենա, եթե այն լավ չնստի ձեր վրա և չհամապատասխանի ձեր կազմվածքին: Հետևաբար, ընտրեք այնպիսի հագուստներ, որոնք հիանալի են նստում ձեզ վրա կամ նախընտրած իրերը տարեք այնպիսի դերձակի մոտ, որը կձևափոխի դրանք ըստ ձեր կազմվածքի:

Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին

600x580

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА